23:13 7 փետրվարի, 2014Լիբիդոն սեռական ցանկությունն է։ Այն կախված է բազմաթիվ հանգամանքներից։ Տարբեր տարիքում այն տարբեր կերպ է դրսեւորվում։ Լիբիդոյի մարում կարող է նկատվել երկու սեռերի մոտ էլ։ Յուրաքանչյուր իրավիճակում սեռական կյանքի կանոնավոր հետաքրքրությունն իր պատճառներն ունի։ Սակայն սեռական կյանքում պասիվությունը նախազգուշացում է զույգերին, քանի որ հարաբերություններում լուրջ անհարմարավետություն է առաջացնում։
Ի դեպ, եթե երկու զուգընկերն էլ պատրաստ են ապրել առանց սեքսի, այդ դժվար թե ազդի նրանց հարաբերությունների վրա։ Սակայն բժիշկներն աում են, որ սեռական ցանկությունը մարդու առողջության գրավականներից է։ Եթե լիբիդոն նվազում է, այդ կարող է օրգանիզմում ֆիզիոլոգիակական խնդիրների առկայության վկայություն լինել։ Սեքսը մարդու համար միշտ հասանելի այն քիչ հաճույքներից է, որն օգնում է խուսափել դեպրեսիաներից եւ կանոնավոր հետաքրքրություն պահպանել միմյանց նկատմամբ։

Ինչպե՞ս արթնացնել «քնած» լիբիդոն։ Նախ պետք է սպորտին ժամանակ հատկացնել։ Այն ոչ միայն առողջ կյանքի, այլեւ կանոնավոր սեքսի գրավական է։ Եթե ձեր առօրյա մարզանքի համալիրում գոնե մի քանի վարժություններ լինեն, որոնք բարելավում են ներքին օրգանների արյան շրջանառությունն ու ամրացնում մկանները, ապա ձեր ինտիմ կյանքը կբարելավվի։ Սկսկեք թեկուզ ամենապարզ նախավարժանքից, որը շուրջ 20 րոպե է տեւում։ Լավ տրամադրությունն ու անկողնում կրակոտ զգացողությունները ձեր կյանքում ավելի հաճախ կնկատվեն։ Պետք չէ անտեսել նաեւ մթերքները, որոնք հարուստ են աֆրոդիզիակով։ Օրինակ՝ ընկուզեղենն ու արեւածաղկի սերմերը։

Շնորհիվ արգինինի մեծ պարունակության, այդ մթերքները բարելավում են փոքր կոնքի օրգանների արյան շրջանառությունը։ Մի մոռացեք նաեւ, որ վիտամինի պակասը կանխորոշում է լիբիդոյի ակտիվությունը։ Հաճախ վիտամիններ ընդունեք։ Եթե ընկույզն այնքան էլ ձեր սրտով չէ, ձեզ եւ ձեր զուգընկերոջը կարող եք շոկոլադով ուրախացնել։ Այն բարձրացնում է տրամադրությունն ու արթնացնում քնած զգացմունքները։
Նյութը՝ mimiton.ru կայքի