Գնացքը, ամենաթեժ վեճը եւ զարմացած ոստիկանը. Անդրանիկ Հակոբյանի ու Սաթինեի սերն ու զավեշտալի պահերը (VIDEO)

10:30   21 հունիսի, 2025

Դերասան Անդրանիկ Հակոբյանի եւ նրա կնոջ՝ Սաթինե Օհանյանի սիրո պատմությունը սկսվել է Գյումրիից Երեւան ուղեւորվող գնացքում: Գնացք, որի ընթացքը պետք է շարունակվեր, նույնիսկ, վերջին կանգառից հետո:

Բայց, ինչպես ասում են՝ կյանքում պատահան ոչինչ չի լինում: Մինչ գնացքում իրենց հանդիպումն Անդրանիկն արդեն մտովի ընտրել էր ապագա կնոջն ու արել առաջին քայլը:

Անդրանիկը վստահ է՝ այն, որ ինքն ու Սաթինեն պետք է հանդիպեին, կանխորոշված էր ի վերուստ. Սա նա փաստում է պատմությամբ:

NEWS.am STYLE-ի տաղավարում զույգը կիսվել է իրենց սիրո ճանապարհով՝ գեղեցիկ հանդիպումից մինչեւ ամենաթունդ վեճը, որը կարող էր հանգեցնել բաժանման, ու զավեշտալի պատմությունները, որոնք անդադար ուղեկցում են նրանց:

Ավելին՝ տեսանյութում:

Լրագրող՝ Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE