Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` համաշխարհային ուշադրության կենտրոնում

14:27   21 հունիսի, 2025

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը համագործակցել է Spitfire Audio միջազգային ճանաչում ունեցող բրիտանական ընկերության հետ` մասնակցելով բացառիկ ձայնագրման նախագծի։

Spitfire Audio-ն աշխարհահռչակ ընկերություն է, որը ստեղծում է բարձրորակ վիրտուալ երաժշտական գործիքներ և նվագախմբային սեմփլների գրադարաններ, որոնք լայնորեն կիրառվում են ֆիլմերի, հեռուստաշոուների, վիդեոխաղերի և ժամանակակից երաժշտական ստեղծագործությունների մեջ։ 

77554d47-847a-47d1-bcc8-a6c514a63c52.jpeg (151 KB)

Նրանց հնչյունային գրադարաններից օգտվում են համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորներ, ինչպիսիք են Hans Zimmer, Ólafur Arnalds, Brian Eno և այլք:

Հայկական ազգային նվագարանների` դուդուկի, քանոնի, քամանչայի, թառի, շվիի և այլ գործիքների յուրահատուկ հնչողությունը` ձայնագրվել է միջազգային ստանդարտներին համապատասխան և շուտով հասանելի կլինեն հազարավոր երաժիշտների ամբողջ աշխարհում։

e11007a3-906d-45b5-a499-20f4e6878b96.jpeg (164 KB)

«Այս համագործակցությունը կարևոր քայլ է՝ Հայկական երաժշտական մշակույթը համաշխարհային հարթակներում ներկայացնելու համար, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ազգային հնչյունային ժառանգությունը պահպանելու և տարածելու համար, նոր սերնդի կոմպոզիտորների և ստեղծագործողների համար ոգեշնչման աղբյուր դառնալու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ձայնագրությունները իրականացվել են բարձրակարգ տեխնիկայով, միջազգային մասնագետների մասնակցությամբ։

c28805ce-3a71-4476-b456-56de580d6277.jpeg (163 KB)

«Այս նախաձեռնությունը ոչ միայն մեծ ճանաչում կբերի Հայաստանի երաժշտությանը, այլ նաև կապեր կկազմավորի համաշխարհային մշակութային համայնքի հետ։ Շնորհակալ ենք երգիչ և երաժիշտ Դանիել Դեքերին, ում միջնորդությամբ և համագործակցությամբ տեղի ունեցավ ձայնագրությունը»:



© NEWS.am STYLE