Քիմ Քարդաշյանի սիրելի գեղեցկության միջոցը՝ սաղմոնի սերմնահեղուկով, այժմ հասանելի է նաեւ Երեւանում. մենք ինքներս փորձել ենք այն

18:06   22 հունիսի, 2025

Քիմ Քարդաշյանն ու Ջենիֆեր Էնիսթոնը հիացած են «սաղմոնի սերմի» վրա հիմնված գեղեցկության խնամքով։ Մենք՝ NEWS.am STYLE-ում, որոշեցինք համընթաց քայլել Հոլիվուդյան գեղեցկուհիների հետ և մեզ վրա փորձել այս պրոցեդուրայի բոլոր հաճույքները։ Ինչպես պարզվեց, այն հասանելի է նաև Երևանում։ Կոսմետոլոգ և պլաստիկ վիրաբույժ Լուիզա Բաբայանի օգնությամբ մեր գեղեցկության խմբագիրը որոշեց վերսկսել երիտասարդացման գործընթացը. հենց դրա համար էլ նախատեսված է PDRN թերապիան, որը լրատվամիջոցները անվանել են «սաղմոնի սերմ»։

Լուիզajի խոսքով՝ պոլիդեզօքսիռիբոնուկլեոտիդը (PDRN) սաղմոնի ԴՆԹ-ից ստացված բնական բաղադրիչ է, որը գրեթե նույնական է մարդու ԴՆԹ-ին։ Այն կոչվում է ներարկումների «խավիար»՝ մաշկը դերմիսի մակարդակում վերականգնելու, կոլագենի, էլաստինի արտադրությունը ակտիվացնելու և դեմքի հյուսվածքը ոսկերչական ճշգրտությամբ թարմացնելու իր տպավորիչ ունակության շնորհիվ։ Ներարկումները «ինտելեկտուալ շինանյութերը» ուղղակիորեն հասցնում են ֆիբրոբլաստներին՝ մաշկի երիտասարդության համար պատասխանատու բջիջներին։ Արդյունքում, մաշկը բառացիորեն հիշում է, թե ինչպես լինել երիտասարդ՝ միացնելով բնական վերականգնման մեխանիզմները։

Բացի այդ, PDRN-n ակտիվացնում է A2 ընկալիչները, ինչը բջիջների համար սկսում է հակասթրեսային ծրագիր, նվազագույնի է հասցնում գրգռվածությունը և ուժեղացնում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և շրջակա միջավայրից պաշտպանությունը։

Ամբողջ ընթացակարգը տևում է 10-15 րոպե։ Ինչպես խոստովանեց մեր «փորձարկողը», ընթացակարգը ամենահարմարավետը չէ, բայց կանայք ամեն ինչի էլ պատրաստ են դիմանալ՝ հանուն գեղեցկության։ Իսկ արդյունքը երկար սպասեցնել չի տա։ Ներարկումներից առաջացած պապուլները հաջորդ օրն անհետանում են, և դուք արդեն նկատում եք փոփոխություններ՝ մաշկի երանգը բարելավվել է, դեմքի գույնը շատ ավելի թարմ է։

Իր բնական ծագման և մարդու օրգանիզմի հետ համատեղելիության շնորհիվ, PDRN-ն համարվում է ժամանակակից կոսմետոլոգիայի ամենաապահով պրոցեդուրաներից մեկը։ Այն իդեալական է նրանց համար, ովքեր փնտրում են բոտոքսի և ֆիլլերների այլընտրանք, բայց ցանկանում են պահպանել դեմքի արտահայտությունը։

Սա 25+ տարեկանից բարձր անձանց համար է՝ ծերացման առաջին նշաններով, նրանց համար, ովքեր պայքարում են մաշկի գունատության, չորության, սպիների, գրգռվածության դեմ։

Առաջարկվող դասընթաց՝ 3-5 սեանս՝ 2-4 շաբաթ ընդմիջումով։ Սակայն Լուիզան նշում է, որ կուրսը կախված է նրանից, թե ինչպես է հիվանդի մաշկը արձագանքում: «Ոմանց համար երեք ամիսը մեկ պրոցեդուրան կարող է բավարար լինել, մյուսների համար՝ ամեն ամիս»։

«Թանկարժեք մաշկի» էֆեկտը. ինչն է PDRN-ը դարձնում եզակի

Հարթություն և ամրություն առանց լցոնիչների. մաշկը դառնում է առաձգական, կարծես Ֆրանսիական Ռիվիերայում արձակուրդից հետո

Բարձրորակ խոնավեցում. PDRN-ը մեծացնում է մաշկի խոնավության մատակարարումը՝ ապահովելով ապակու նման փայլ։

Սպիների և թերությունների շտկում. մաշկը վերականգնված տեսք ունի նույնիսկ առանց դիմահարդարման

Հակատարիքային ազդեցություն. կնճիռների և ծալքերի նվազեցում՝ առանց դեմքի արտահայտությունների կորստի

Բորբոքման և զգայունության թեթևացում. փրկություն՝ մեծ քաղաքի սթրեսից հոգնած մաշկի համար



© NEWS.am STYLE