22:15 23 հունիսի, 2025Փոփ-աստղը Սաբրինա Քարպենտերը շարունակում է զարմացնել երկրպագուներին Prada Beauty-ի հետ ոճային համագործակցությամբ։
Նրա նոր Manchild տեսահոլովակում ուշադիր երկրպագուները նկատել են Prada-կոնֆետներ բանանի տեսքով՝ ակնարկ թարմ թողարկմանը, որն այժմ հաստատվել է պաշտոնապես։

Prada Beauty-ն ազդարարել է շուրթերի Banana Yellow նոր բուրավետ բալզամը, որը հարմարեցվում է մաշկի տակ, վառ դեղին սթիկով, նուրբ ոսկեգույն ավարտով։ Չնայած հյութալի գույնին՝ բալզամը կիսաթափանցիկ է եւ շուրթերին հաղորդում է բնական փայլ։
«Ես այն քսում եմ սովորական շրթներկի վրայից, այն խոնավացնում է շուրթերը եւ դրանք ավելի կենդանի դարձնում»,- նշել է Սաբրինան։
Մինչ այդ աստղն արդեն «պայթեցրել» էր Astral Pink երանգի Prada Balm-ի վաճառքը Please Please Please տեսահոլովակում հայտնվելուց հետո։ Ապրանքն ակնթարթորեն դարձել է հիթ եւ անհետացել վաճառասեղաններից։

Նոր Banana Yellow Balm-ի արժեքը մոտ 50 դոլար է, վաճառքի մեկնարկը՝ հուլիսի 1-ից, Prada Beauty-ի պաշտոնական կայքում։