«Ուզում եմ, որ Lúcin Organics այցելելիս կինը կարողանա գնել իրեն անհրաժեշտ ամեն ինչ». Սոնա Մանուկյանը՝ օրգանական մաշկի խնամքի եւ կանանց բիզնեսի մասին  

19:35   30 հունիսի, 2025

Սոնա Մանուկյանի հետ հանդիպեցինք Ավագ Պետրոսյան փողոցում գտնվող կոսմետիկայի հարմարավետ խանութում՝ զրուցելու Lúcin Organics-ի՝ հայկական ապրանքանիշի մասին, որը վստահաբար կարելի է անվանել ժամանակակից սոցիալական ձեռներեցության ամենագեղեցիկ պատմություններից մեկը։

Lúcin-ը նրա քրոջ անունն է։ Լուսինե Մանուկյանը գիտության մարդ է՝ քիմիկոս, կենսաբան։ Լուսինեն Lúcin Organics-ի ոչ միայն ոգեշնչողն է, այլև գիտական շարժիչը։ «Նայիր, թե ինչ ես քսում դեմքիդ», - մի անգամ ասել է նա քրոջը։

сона.jpg (99 KB)

 «Ես կարդացի բաղադրությունը եւ հասկացա, որ ամբողջությամբ սինթետիկ է։ Քույրս ասաց. «Դու ճիշտ ես սնվում, բայց այն, ինչ քսում ես մաշկիդ, չի համապատասխանում քո սկզբունքներին։ Ի վերջո, մաշկը ամենամեծ օրգանն է, դրանով ամեն ինչ ներս է թափանցում»։

 Նա Սոնային ուղարկեց իր տնական մշակումներից մի քանիսը, և ամեն ինչ փոխվեց. «Ես առավոտյան արթնացա և չճանաչեցի իմ մաշկը»։ Հրաշալի զգացողություն էր՝ եթերային յուղերի հոտը, տեքստուրան, փափկությունը…»

Այդպես ծնվեց գաղափարը։ Միավորել գործարար գիտելիքները և գիտական բանաձևերը։ Ստեղծել մի արտադրանք, որը կլինի մաքուր մինչև վերջին կաթիլը։ Անկեղծ՝ յուրաքանչյուր խոստման մեջ։ Եվ աշխատող՝ ոչ թե խոսքերով, այլ մաշկի վրա։

сона1.jpg (79 KB)

«Մենք հետևում ենք բոլոր օրգանական չափանիշներին։ Սկսած հումքից։ Մենք դրանք գնում ենք միայն լավագույն մատակարարներից։ Առանց որեւէ պարաբենների, ակրիլատների, սինթետիկ կոնսերվանտների։ Երբ սրանք բացառում եք ձեր խնամքից, ձեր մաշկը սկսում է վերականգնվել։ Սա կախարդանք չէ, այլ գիտություն»։

Եվ իսկապես, Lúcin Organics-ի բանաձևերն ասես ֆիտոքիմիայի պոեզիա լինեն։ Դրանք չեն պարունակում ակրիլատներ, պարաբեններ, սինթետիկ բուրմունքներ, դրա փոխարեն ունեն խաղողի կորիզի կախարդական սկրաբ, երիցուկի թորվածքով նուրբ տոնիկ, մաքրող փրփուր և հակատարիքային շիճուկ C վիտամինով՝ ճարպալույծ, կայուն, ուժեղ հակաօքսիդանտ։ Այն պաշտպանում է մաշկը արևից, սթրեսից, ծխից և վերադարձնում է դրա փայլը։

«Մենք վստահ ենք, որ դեմքին քսվող ամեն ինչ, նախ և առաջ, պետք է չվնասի, ապա օգուտ բերի։ Մենք ազնիվ չենք համարում կանանց վաճառել միայն ջուր՝ էմուլգատորով, ինչպես հաճախ է պատահում շուկայում։ Ես շատ սկզբունքային եմ այս հարցում»։

сона2.jpg (58 KB)

Ինչ վերաբերում է տեսականիին, Lúcin-ը ունի այն ամենը, ինչ կնոջն անհրաժեշտ է առավոտյան և երեկոյան խնամքի համար՝ շպարը մաքրող միջոց, դեմքը լվանալու փրփուր, ավոկադոյի փոշուց և խաղողի կորիզներից պատրաստված սկրաբ, որը կատարելապես մաքրում է ծակոտիները։ Կա երիցուկի թորվածքով տոնիկ, որը հավասարակշռում է մաշկի pH-ը և պատրաստում այն խոնավեցման։ Այն հատկապես պոպուլյար է ակնեի հակվածությամբ մաշկ ունեցող երիտասարդների շրջանում։ Արդեն դեռահասության տարիքից՝ 12-13 տարեկանից, կարևոր է պատշաճ կերպով խնամել մաշկը, որպեսզի չխախտվի դրա բնական հավասարակշռությունը։

Բեսթսելլերներից մեկը աչքերի շուրջ խնամքի միջոցն է։ K վիտամինը պայքարում է մուգ շրջանակների դեմ, սև քիմիոնի յուղը աշխատում է արյան անոթների հետ, տեքստուրան մետքաս է հիշեցնում։  Խնամքի յուրաքանչյուր միջոց ասես բնության հետ երկխոսության արդյունք լինի։

сона3.jpg (87 KB)

«Շատերն ասում են, որ տարիներ շարունակ դիմել են կոսմետոլոգների, կատարել պրոցեդուրաներ, բայց իրավիճակը միայն վատացել է։ Իսկ պատճառն այն է, որ նույնիսկ կոսմետոլոգների օգտագործած արտադրանքը հաճախ պարունակում է սինթետիկ նյութեր։ Պարզապես պետք է կարդալ բաղադրությունը։ Նույնիսկ եթե փաթեթավորման վրա գրված է «բնական», բաղադրիչները հաճախ պարունակում են նույն 5-10% սինթետիկ նյութերը, որոնք գրգռում են առաջացնում կամ պարզապես չեն ազդում մաշկի վրա: Բնությունը միշտ մեզ տվել է այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, պետք չէ հեռու գնալ դրանից: Lúcin Organics-ում մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինել բնությանը: Մենք ոչ մի գերբնական բան չենք հորինել, մենք պարզապես մնացել ենք բնությանը մոտ»:

 «Երբ ես հաղթահարեցի COVID-ը, մազերս սկսեցին թափվել, և թեփոտվեցին: Ես միշտ խիտ մազեր եմ ունեցել, դա ինձ համար շոկ էր։ Ես փնտրում էի խնամքի միջոց, բայց չկարողացա գտնել իսկապես բնական և արդյունավետ որևէ բան: Այնուհետև մենք ստեղծեցինք մեր սեփական դիմակը: Մորինգայով, սև պղպեղով, եղեսպակով, խնկունիով և B խմբի վիտամիններով: Եվ այն իսկապես աշխատում է»:

сона4.jpg (58 KB)

Ապրանքանիշն աշխատում է նաև ԱՄՆ-ում: Որքան էլ պարադոքսալ հնչի, հայկական արմատներով ապրանքանիշը այնտեղ վիրուսային պահանջարկ է ձեռք բերել.

«Գործարկումից մի քանի ամիս անց մենք հասկացանք, որ պետք է արտադրամաս ստեղծենք ԱՄՆ–ում: Այնեղ էր հիմնական պահանջարկը: Մարդիկ վստահում էին մեզ, հետևում էին ինձ Instagram-ում, գիտեին իմ արժեքները»:

«Հայաստանում մենք ունենք մոտ 20 աշխատակից, և նրանցից գրեթե բոլորը կանայք են։ ԱՄՆ-ում՝ 22, որոնցից 90%-ը կանայք են։ Ես ուրախ եմ, որ կարող եմ ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ հայ աղջիկները կարող են զարգանալ։ Մենք ունենք քիմիկոսներ, կենսաբաններ, մարքեթոլոգներ։ Ես դեմ եմ այն մտքին, որ եթե աշխատակցին սովորեցնես, նա կհեռանա։ Ես ուզում եմ, որ նա աճի։ Նույնիսկ եթե հեռանա, միայն ավելի բարձր մակարդակով։ Սա է զարգացումը»։

сона6.jpg (40 KB)

Lúcin Organics-ն ունի իր փիլիսոփայությունը, որը վերաբերում է յուրաքանչյուր ապրանքի՝ մանկական շարքից մինչև SPF քսուքներ, որոնք հիմնված են ոչ նանո-ցինկի օքսիդի վրա (անվտանգ են նույնիսկ հղի կանանց համար), վիտամին K շարքից մինչև ձիթապտղի սկվալանով արտադրանք, նեխուրի մզվածքով խոնավեցնող քսուքներից մինչև սև քիմիոնի յուղ։ Ամեն ինչ հիմնված է երկարամյա գիտական մոտեցման վրա, և ամեն ինչ մտածված է որպես խնամքի միասնական համակարգի մաս։

«Ինչպես ասացի, ես ուզում եմ, որ կինը Lúcin Organics գալով կարողանա գնել իրեն անհրաժեշտ ամեն ինչ։ Սա իմ բիզնես ռազմավարությունն էր՝ բաց տեղեր չթողնել։ Ի վերջո, եթե նա մեզանից գնում է ցերեկային քսուք, բայց գնում է այլ տեղ՝ դեմքի լվացման միջոց գնելու, սա մարքեթինգային սխալ է։ Մենք կորցնում ենք հաճախորդին։ Պարզվում է, որ մենք կրթում և սովորեցնում ենք կնոջը, բայց նա գնում է ուրիշ տեղ. որպես մարքեթոլոգ, կարծում եմ՝ սա սխալ է։ Ահա թե ինչու մենք ունենք այդքան լայն տեսականի, և շուտով այն ավելի կլայնանա։ Որովհետև յուրաքանչյուր կին տարբեր կերպ է մտածում, յուրաքանչյուրն ունի իր կարիքները, և մենք փորձում ենք հնարավորինս օգտակար լինել»։

сона5.jpg (61 KB)

«Երբ դու աշխատում ես ազնիվ և անկեղծ, հաջողությունն ինքն է գալիս։ Մարդիկ ուզում են քո ստեղծածի մասնիկը լինեն։ Սա իսկական էկոհամակարգ է։ Ինչպես ՆԱՍԱ-ում, երբ հավաքարարն ասաց. «Ես աշխատում եմ, որպեսզի մարդը թռչի լուսին»։ Իսհ ահա մենք աշխատում ենք, որպեսզի կանայք ունենան առողջ և խնամված մաշկ»։

Դժվար է պատկերացնել ավելի ավելի պոետիկ ձեւակերպում այն բիզնեսի համար, որը ծնվել է սիրուց, աշխատում է հոգատարությամբ և աճում ազնվությամբ։ Եվ անկեղծ ասած, այս հանդիպումից հետո ես միայն մեկ բան եմ ուզում անել. մտնել Lúcin-ի կայք և փորձել այն ամենը, ինչի մասին պատմում է Սոնան։



© NEWS.am STYLE