10:41 1 հուլիսի, 2025Քրիս Ջենները զգեստ է «փոխառել» իր դուստր Քիմ Քարդաշյանից: 68-ամյա Քրիսը զարմացրել է երկրպագուներին՝ հայտնվելով շքեղ մանուշակագույն Dolce & Gabbana զգեստով, որը Քիմը կրել է գրեթե երկու տարի առաջ Պուլիայում կայացած Alta Moda-ի ցուցադրության ժամանակ: Քրիսն այս կերպարն ընտրել է Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի Վենետիկում կայացած հարսանեկան օրերի համար:
View this post on Instagram
Իր Instagram-ի էջում նա մի շարք լուսանկարներ է տարածել հիասքանչ զգեստով՝ դրանք մակագրելով. ««DOLCE DOLCE DOLCE»՝ իմ լավագույն Քերի Բրեդշոուի ձայնով… Վենետիկը միշտ մեզ հետ կլինի: Շնորհակալություն Ջեֆ և Լորեն՝ անմոռանալի հիշողությունների համար, մենք սիրում ենք ձեզ»:
Ջենները չի մոռացել հիշատակել զգեստի մասին. «Հ.Գ.… Քիմը այս հիանալի զգեստը կրել է Alta Moda-ում մի քանի տարի առաջ: Ես սիրահարված էի դրան»: «Այն չափազանց գեղեցիկ էր, որ չկրեի այսպիսի հատուկ հանգստյան օրերի համար», - բացատրել է նա։
View this post on Instagram
Չնայած իր անթերի տեսքին, Քրիսին չեն խնայել ընտանեկան չաթում. նա կատակել է, որ իր հարազատները չեն դադարել ծաղրել իրեն «պլագիատի» համար. «Ինձ նույնիսկ հասցրել են ծաղրել մեր ընտանեկան խմբային չաթում… Քիմ, դու իմ ոգեշնչումն ես։»
Ֆոտոշարքում Քրիսը նաև հրապարակել է Քիմի կոլաժը նույն զգեստով 2023 թվականի ամռանը և Քերի Բրեդշոուի gif-ը, որը դուրս է գալիս Dolce & Gabbana խանութից «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում։