Cartier-ը ներկայացրել է ամանորյա հավաքածուն

17:48   17 նոյեմբերի, 2012

Cartier ընկերությունն արդեն պատրաստվում է Ծննդյան տոներին։ Զարդերի աշխարհահռչակ արտադրողն արդեն սկսել է Winter Tales («Ձմեռային հեքիաթներ») կոչվող ամանորյա գովազդային արշավը։ Cartier-ը որոշել է իր հավաքածուում օգտագործել օձի կերպարը՝ եկող տարվա խորհրդանիշը։

Cartier-ի աշխատանքները «ներկայացնում» է հովազի ձագը։ Հոլովակում ձագը խաղում է ամբողջովին Cartier-ի արտադրանքով ողողված անտառում։ Ամենաշատ հետաքրքրությունը փոքրիկը ցուցաբերել է ոչ թե ադամանդապատ ժամացույցի, եւ ոչ փայլուն թեւնոցների հանդեպ։ Հովազի ձագին հիացրել է վզնոցի եւ մատանու զույգը, որի վրա պատկերած է հովազ։

Հոլովակում փիսիկը հենց դեպի այդ զույգն է ձգում իր փափլիկ, փոքրիկ, բայց սուր ճանկերով թաթը։



© NEWS.am STYLE