19:36 1 հուլիսի, 2025Ամառային տապին զուգահեռ մարդիկ սկսել են պլանավորել իրենց փոքրիկ փախուստները առօրյայից։ Ոմանք ընտրում են Հայաստանի գողտրիկ գյուղերը, մյուսները՝ օտար երկրներ ու ծովային հանգիստ։
Փորձեցինք պարզել, թե մեր քաղաքացիներն այս տարի ի՞նչ հանգստի մասին են երազում և ինչով է պայմանավորված իրենց ընտրությունը՝ գին, մթնոլորտ, թե կարոտի ձգողականություն։
Դրսում անցկացված մեր հարցումն այս ամառի տրամադրության փոքրիկ հայելին է՝ անկեղծ, բազմազան և երբեմն՝ անակնկալ պատասխաններով։