Ինչպես խնամել դեմքի մաշկը ձմռանը. խորհուրդ մասնագետից

18:02   6 փետրվարի, 2014

Տարվա 4 եղանակին էլ մարդու մաշկը հատուկ խնամքի կարիք ունի: Նամանվանդ ձմռանը ցուրտն ու քամին ավելի շատ են չորացնում մաշկը, քան ամենակիզիչ արեւը։ Ահա թե ինչու ձմռանն առավել ուշադիր պետք է լինել մաշկի հանդեպ, քան ամռանը։

«Անկախ եղանակից` մաշկը միշտ պետք է մաքրել, սակայն ձմռանը վերջինիս հանդեպ պետք է առավել ուշադիր լինել: Ձմռանը ցանկալի է լվացվել տանից դուրս գալուց առնվազն մեկ ժամ առաջ. սաստիկ սառնամանիքին ավելի լավ է ընդհանրապես չլվացվել, պարզապես դեմքը մաքրել դիմային կաթի մեջ թրջած բամբակով ու խնամքով չորացնել սրբիչով, մաշկը մերսել սնուցող դիմամածուկով (միայն ոչ խոնավացնող)` առավելապես հաստ շերտ քսելով աչքերի տակ»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց բժիշկ-կոսմետոլոգ Արմինե Մանասերյան:

Վերջինս ուսանել է Իսրայելի Anna Lotan բուժ- կոսմետոլոգիայի կենտրոնում:

 


 



© NEWS.am STYLE