Գիտնականները բացահայտել են, թե ինչն է մարդուն դարձնում «թույն» (cool) ՝ և դա գործում է բոլոր երկրներում

19:24   2 հուլիսի, 2025

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «թույն» (cool) լինելը լիովին չափելի բնութագիր է, նույնիսկ եթե այն որոշ չափով սուբյեկտիվ է մնում։

Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Experimental Psychology: General-ում և ներկայացվել են Science Blog-ի կողմից։ Պարզվել է, որ անկախ երկրից կամ մշակույթից, մարդիկ «թույն» մարդկանց ընկալում են գրեթե նույն կերպ։

««Թույն» մարդիկ ընդհանուր առմամբ ընկալվում են որպես ավելի էքստրովերտ, հաճույք փնտրող, ազդեցիկ, արկածախնդիր, բաց և անկախ», - ասվում է ուսումնասիրության մեջ։

Գիտնականները մի շարք փորձեր են անցկացրել աշխարհի տարբեր երկրներից գրեթե 6000 մասնակիցների հետ։ Ինչպես ընդգծում է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան (APA), չնայած Արևելքի և Արևմուտքի միջև մշակութային տարբերություններին, «թույն» մարդկանց ընկալումը զարմանալիորեն նման է եղել ամենուր։

«Բոլորը ցանկանում են «թույն» լինել, կամ գոնե չցանկանալ «պարտվողի» պիտակի տակ հայտնվել», - բացատրել է ուսումնասիրության համահեղինակ Թոդ Պեցուտին, Չիլիի համալսարանի դոցենտ։ Հասարակությանը «թույն» մարդիկ են պետք, քանի որ նրանք մարտահրավեր են նետում նորմերին, ոգեշնչում են փոփոխություններ անել և առաջ են մղում մշակույթը»։ Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են մի հետաքրքիր մանրամասնություն. «թույն» մարդիկ միշտ չէ, որ նույնն են, ինչ նրանք, ում կարելի է անվանել «լավ»։ «Լավ» մարդիկ ընկալվում են որպես ավելի կոնֆորմիստ, ավանդական, հուսալի և բարեկամական, մինչդեռ «թույն» մարդիկ ավելի հաճախ ասոցացվում են ապստամբության, ոչ ստանդարտ մտածողության և անկախության հետ։ «Թույն լինելը, անշուշտ, ժամանակի ընթացքում փոխվել է, բայց իմ կարծիքով, այն չի կորցրել իր առանձնահատկությունը՝ այն պարզապես դարձել է ավելի ֆունկցիոնալ», - եզրափակեց Պեցուցտին։

 



© NEWS.am STYLE