10:26 5 հուլիսի, 2025Ասում են՝ մի համբույրը կարող է փոխել ոչ միայն օրը, այլև կյանքը։ Հուլիսի 6-ը նշվում է որպես Համբույրի միջազգային օր՝ մի օր, երբ աշխարհն արժևորում է այն, ինչի մասին շատերը լռում են, բայց որը զգացվում է ամեն բջիջով։ Համբույրը կարող է լինել նուրբ և աննկատ, կրքոտ և անմոռանալի, կարող է չասել ոչ մի բառ, բայց ասել ամեն ինչ։
Դա ոչ միայն սիրահարների միջև է. համբույրով մայրիկը խաղաղեցնում է իր բալիկին, բարևում են մտերիմները, հրաժեշտ են տալիս սիրելիները։
Համբույրը երբեմն դառնում է խոստում, երբեմն՝ հրաժեշտ, բայց միշտ՝ զգացմունք։ Այս օրը հիշեցնում է, որ նույնիսկ ամենապարզ, ամենահասանելի հպումը կարող է անսահման ջերմություն պարգևել, մխիթարել, տանել մտքով ու սրտով շատ հեռու։ Իսկ ձեզ համար ի՞նչ է նշանակում համբույրը։ Հիշու՞մ եք ձեր առաջին համբույրը, կամ մեկը, որ կարծես դաջվել է հիշողության մեջ ընդմիշտ։