Ջուլիա Սեդեֆջյանի Փարիզյան «Baieta» ռեստորանը արժանացել է Միշլեն աստղի  

11:30   5 հուլիսի, 2025

Ջուլիա Սեդեֆջյանի Փարիզյան «Baieta» ռեստորանը կրկին արժանացել է Միշլեն աստղի։

Սիցիլիացի հայ խոհարար Ջուլիա Սեդեֆջյանը Ֆրանսիայում ամենաերիտասարդ խոհարարն է, որը ստացել է Միշլեն աստղ, առաջինը ստացել է 21 տարեկանում։

View this post on Instagram

A post shared by Julia Sedefdjian (@juliasedefdjian)

«Ի՜նչ ուրախություն և մեծ հպարտություն է տեսնել, որ իմ ռեստորանը շարունակում է արժանանալ Միշլենի ուղեցույցի աստղի։ Այս ճանաչումը հարգանքի տուրք է տարիների քրտնաջան աշխատանքին, կարգապահությանը և կրքին։

Ես կցանկանայի սրտիս խորքից շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ամեն օր իմ կողքին են. իմ թիմին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի և անսասան նվիրվածության համար, և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ այս ճանապարհորդության հենց սկզբից։ Այս աստղը համատեղ ջանքերի արդյունք է», - գրել է Ջուլիան Instagram-ում։

2012 թվականին նա տեղափոխվել է Փարիզ և սկսել է աշխատել Միշլեն աստղով պարգևատրված «Les Fables de La Fontaine» ռեստորանում։ Նա ռեստորանի օգնական-շեֆ դարձավ 2013 թվականին, ապա՝ գլխավոր շեֆ-խոհարար 2015 թվականին, երբ ընդամենը քսան տարեկան էր։ Ջուլիան պահպանեց ռեստորանի Միշլեն աստղը՝ ամբողջությամբ վերանայելով ճաշացանկը և կիսով չափ կրճատելով։ 2018 թվականին Ջուլիան բացեց «Baieta» ռեստորանը, որը մատուցում է Նիցցայի հիանալի դասական ուտեստներ։ Ռեստորանը իր առաջին Միշլեն աստղը ստացավ 2019 թվականին՝ բացումից ընդամենը 10 ամիս անց։



© NEWS.am STYLE