Ջասթին Բիբերը Լոս Անջելեսում շրջում է 200,000 դոլար արժողությամբ G-Wagon-ով, մինչդեռ Հեյլիին խստորեն ծաղրում են համացանցում

22:30   7 հուլիսի, 2025

Ջասթին Բիբերին Անկախության օրը Լոս Անջելեսում նկատել են իր 200,000 դոլար արժողությամբ էլեկտրական Mercedes G-Wagon-ը վարելիս։ 31-ամյա երգիչը լուրջ տեսք ուներ սպիտակ պրինտավոր վերնաշապիկով և մուգ ակնոցով, մինչ դանդաղ վարում էր մեքենան՝ իջեցված պատուհաններով և ձեռքը վարորդի դռան եզրին դրած։

Սա տեղի է ունենում նրա կնոջ՝ Հեյլի Բիբերի հասցեին ուղղված ծաղրի ևս մեկ ալիքի ֆոնին, ով քննադատության էր ենթարկվել համացանցում՝ իր Rhode ապրանքանիշի նոր արտադրանքի՝ շրթունքների բալզամի համար նախատեսված գոտկատեղի շղթայի ներկայացումից հետո։ Շատ օգտատերեր այն անվանել են «հիմարություն», «ոչ գործածելի» և նույնիսկ մեղադրել մշակութային յուրացման մեջ։

«Ինչո՞ւ պետք է որևէ մեկը շրթներկը կրի գոտկատեղին»։ «Կարծես տամպոնի պահոց լինի»; «Նա պարզապես վաճառում է ամենաանօգուտ իրերը։ Սպառողականությունն՝ իր ամենավատ դրսևորմամբ»,-գրում են X-ում (նախկին Twitter)։

Նոր ցանցը թողարկվել է թարմացված Lemontini Peptide Lip Tint-ի հետ մեկտեղ և ներկայացվել է ֆոտոշարքով, որտեղ Հեյլին հագել էր սև վերնաշապիկ և մինի շորտեր։ 

hh.png (775 KB)

Միրնույն ժամանակ զույգը շարունակում է առանձին հայտնվել. այս շաբաթ Ջասթինին տեսել են ռուսական «Վոդա» լոգարանից դուրս գալիս, իսկ Հեյլիին՝ մեքենա վարելիս և Կամիլա Մորոնեի հետ «Սուշի Պարկ» ռեստորանում ընթրելիս։

Հարաբերությունների ճգնաժամի մասին աճող լուրերի ֆոնին, Us Weekly-ին ներքին աղբյուրներն ասել են. «Դա հեշտ չէ: Ջասթինի վարքագիծը սթրեսային է: Հեյլին փորձում է նրան տարածք տալ, բայց դա հեշտ չէ»:

Սակայն, զույգը վերջերս միասին հայտնվել է դիջեյ Մարտին Գարիքսի ելույթին, ինչպես նաև ստուդիայում արված լուսանկարում, որտեղ Հեյլին աջակցում է ամուսնուն։ Թվում է, թե սկանդալներից և անհատական ​​​​հանդիպումներից անկախ, նրանք շարունակում են միասին մնալ, կամ առնվազն այդպես են ցույց տալիս աշխարհին։



© NEWS.am STYLE