«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով

11:11   8 հուլիսի, 2025

«Բանակում» սերիալը մինչ օրս հանրության ամենասիրելի նախագծերից է, թեեւ արդեն 15 տարի է անցել դրա եթեր հեռարձակվելուց: Սակայն այնտեղի կերպարներն ու նրանց դերակատարները շարունակում են լինել հանրության ուշադրության կենտրոնում:

Կուլտային նախագծի ամենազավեշտալի ու սիրված հերոսներից է Համբարձումը, որին մարմնավորում էր դերասան Էմիլ Գալստյանը:

IMG_6492.jpeg (291 KB)

Դերասանի մայրիկը՝ դերասանուհի Լիլիթ Միհրանյանը, երեկ՝ հուլիսի 7-ին, նշել է ծննդյան տարեդարձը: Այս առթիվ Էմիլը մայրիկի հետ համատեղ լուսանկար է հրապարակել եւ կիսվել շնորհավորանքով:

«Շնորհավոր ծնունդդ, մամ ջան: Աստված քեզ օրհնի, քեզ անչափ սիրում եմ»,-հրապարակմանը կից գրել է նա:



© NEWS.am STYLE