13:15 9 հուլիսի, 2025Սոֆիա Վերգարան անսահման գեղեցիկ տեսք ունի Instagram-ում հրապարակված նոր կադրերում, որոնցում ցուցադրում է իր բազմերանգ լողազգեստը։
«Ժամանակակից ընտանիք» հեռուստասերիալի աստղը կանգնած էր իր հանգստավայրի դիմաց՝ Իսպանիայի Իբիցա քաղաքում անցկացրած իր արձակուրդի ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը։
Գեղեցիկ և ցածր դեկոլտեով լողազգեստը նրա վերջին դիզայնն է Walmart-ում վաճառվող իր լողազգեստների հավաքածուի համար։

Գրիզելդայի դերասակատարուհին կեցվածք է ընդունել՝ շեշտելով իր բարակ իրանը և մարզված ոտքերը։
52-ամյա գեղեցկուհին մակագրության մեջ գրել է. «Սոֆիա Վերգարայի լողազգեստը Walmart-ի համար»։
Վերգարան պահպանում է իր նիհար կազմվածքը՝ խուսափելով ածխաջրերից, DailyMail.com-ին պատմել է ֆունկցիոնալ սննդաբան Մոնիկա Պարտիեն, որը չի աշխատել Սոֆիայի հետ։

«Սոֆիան անցյալում բազմիցս ասել է, որ խուսափում է ածխաջրերից և սիրում է ուտել չմշակված ամբողջական սնունդ, ինչպիսիք են խորոված ձուկը և գոլորշու մեջ պատրաստված բանջարեղենը: Սա 50 տարեկանից հետո նիհար մնալու լավագույն միջոցն է», - կիսվել է Պարտիեն։
«Նա նաև նշել է, որ իր նախընտրած նախուտեստները հում ընկույզն ու մրգերն են, չնայած նա խոստովանել է, որ այժմ ուտում է բլիթներ, որոնցով «խափում է» ինքն իրեն: «Բոլորն ունեն այդպիսի սնունդ, որից անհնար է խուսափել: Պարզապես պետք է այն նվազագույնի հասցնել»:
Պարտիեն նաև նշել է, որ 50 տարեկանից բարձր կանայք «պետք է փորձեն հեռու մնալ տապակած սննդից, նատրիումի բարձր պարունակությամբ սննդից և շաքարային ըմպելիքներից»: