79-ամյա Շերը ցուցադրել է իր կազմվածքը Իտալիայում՝ Dolce & Gabbana-ի երեկույթի ժամանակ

14:28   14 հուլիսի, 2025

Լեգենդար փոփ դիվա Շերը ապացուցում է, որ տարիքը պարզապես թիվ է. 79-ամյա աստղը շաբաթ օրը Իտալիայում փայլել է Dolce & Gabbana-ի երեկույթին՝ երկու բաց կերպարներով։

Believe հիթի լեգենդը շքեղ միջոցառման հյուրն էր, որը կազմակերպվել էր Վիա Վենետո հայտնի փողոցում՝ Հռոմի ամենաթանկ և նորաձև վայրերից մեկում։

щдк.jpg (60 KB)

Ելույթի համար Շերը ընտրել էր էլեգանտ սև ժանյակավոր զգեստ՝ ներկառուցված կարմիր կորսետով, որն ընդգծում էր նրա նիհար կազմվածքը։ Երգչուհին իր կերպարը լրացրել էր երկար սև կեղծամով և վառ դիմահարդարմամբ։

щдк1.jpg (51 KB)

Ավելի ուշ՝ երեկոյան, արտիստուհին փոխել է իր հանդերձանքը. նա բեմ է դուրս եկել բաց գույնի կեղծամով և ոճային երկգույն հավաքածուով։

Հանդիսատեսը հիացմունքով է ընդունել Շերի յուրաքանչյուր ելույթը. աստղը հիանալի տրամադրության մեջ էր և ուրախությամբ կատարում էր իր հիթերը նորաձևության տան երեկույթի հյուրերի համար։



© NEWS.am STYLE