Դաջվածքներ՝ հետույքին. նոր թրենդ՝ հայտնիների շրջանում

20:30   14 հուլիսի, 2025

Դաջվածքի համար տեղ ընտրելիս շատերը փնտրում են մարմնի վրա «ամենասեքսուալ» տեղը։ Եվ եթե նախկինում այդպիսին էր համարվում տխրահռչակ «tramp stamp»-ը՝ մեջքի ստորին հատվածի դաջվածքը, որը 90-ականներին աղջիկները զանգվածաբար անում էին, ապա այժմ դաջվածքները «սահում» են ավելի ցածր։

Ծանոթացեք հետույքի դաջվածքին

Հայտնիները վաղուց են հետևում այս միտումին։ Այսպիսով, Մել Բին, Հոլսին և Օլիվիա Ուայլդը իրենց հետույքներին ունեն իրենց սեփական «գաղտնի» դաջվածքները։ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի օպերատոր Շեյմուս ՄաքԳարվեյը նույնիսկ «Նյու Յորք Թայմս»-ին ասել է, որ ստիպված է եղել Դակոտա Ջոնսոնի համար «հետույքի կրկնօրինակ» գտնել՝ և այդ ամենը՝ նրա ինտիմ հատվածների դաջվածքների պատճառով։

Այս դաջվածքների չափերն ու ոճը կարող են տարբեր լինել. Հոլսիի ձախ հետույքին գրված է «HOPELESS», իսկ Օլիվիա Ուայլդի աջ կողմում վիշապ է։ Բայց Քարդի Բին ծածկել է ամբողջ «կտավը». նրա հետույքը զարդարված է մեծ, պայծառ նախշով։

Ինչո՞ւ է հետույքին արված դաջվածքը կրկին նորաձևության մեջ։
Նախ, սա թաքնված տարածք է՝ նրանց համար, ովքեր չեն ցանկանում ցուցադրել իրենց դաջվածքը առօրյա կյանքում։ Երկրորդ, դաջվածքին տալիս է հատուկ ֆլիրտային երանգ. հետույքի վրա դաջվածքը նման է մի փոքրիկ գաղտնիքի, որը միայն նրանք, ում թույլ եք տալիս, կարող են տեսնել։

Ինչպես մի աղջիկ գրում է TikTok-ում. «Սա իմ սիրելի դաջվածքն է, և ոչ ոք այն չի տեսնում»։

TikTok-ում ավելի ու ավելի շատ տեսանյութեր են հայտնվում ընկերների մասին, որոնք միասին գնում են սրահ՝ իրենց հետույքներին ամուսինների անունները դաջելու համար։ Մի տղա նույնիսկ մեկնաբանություններում գրել է, որ դաջվածք է արել կնոջ «ատամի հետքի» պատկերով՝ բառացիորեն նրա կծածի պատկերով։

Եվ ոչ միայն աղջիկները

Օրինակ՝ Հիլարի Դաֆի ամուսինը՝ Մեթյու Կոման, իր հետույքը «նվիրել է» կնոջը և դրա վրա դաջել նրա անունը։ Նա հումորով այսպես է մակագրել իր ինստագրամյան գրառումը՝ «Հաջողություն, եթե որոշել ես կնոջդ հետ այն դեպքում, երբ նրա անունը դաջել ես քո հետույքին»։

Դաջվածքի վարպետները բացատրում են, որ այս միտումը ավելի լայն շարժման մի մասն է, որի շրջանակներում կանայք վերստեղծում են նախկինում իրենց ամոթահար անելու համար օգտագործվող կարծրատիպերը: Հետույքի վրա դաջվածքը նոր «tramp stamp» է՝ միայն ավելի համարձակ և մտերիմ։

«Անցյալում մեջքի ստորին հատվածի դաջվածքները շեշտում էին մեջքի կորերը և կապված էին գայթակղիչ կանացի ուժի հետ։ Հիմա աղջիկներն ավելի հեռու են գնում և անում են ավելի թաքնված, անձնական և սեքսուալ դաջվածքներ»,-ասում է Ալեսանդրո Մելասը։

Այսպիսով, եթե վաղուց երազել եք դաջվածքի մասին, բայց չեք ուզում այն ցույց տալ բոլորին, հիմա դուք գիտեք ամենանորաձև տեղը։



© NEWS.am STYLE