15:33 7 փետրվարի, 2014Սիրելի մարդու կողմից ստացված մեկ վարդն անգամ թանկ է մեզ համար, բայց, ցավոք, ծաղիկները հավերժ չեն, եւ մի քանի օրից թոշնում են: Ի՞նչ անել, որպեսզի ծաղիկներն ավելի թարմ մնան: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում:

Երբ մեծ խաղկեփունջ եք նվեր ստանում, այն երկար պահպանելու համար պետք է հանել փաթեթի մեջից, կտրել պոչի ստորին հատվածի տերեւները: Քանի որ վարդերը կամակոր են, դրանք պետք է առանձնացնել փնջի մյուս ծաղիկներից, որպեսզի ավելի երկար պահպանեն իրենց թարմությունը: Նախքան ծաղկամանը դնելը պետք է ծաղիկների պոչի հատվածը թեք կտրել, բայց ոչ մկրատով: Այս կտրվածքը մեծացնում է ծաղիկների` ջուրը կլանելու մակերեսը:
Ծաղիկների պահպանման համար խանութներում հատուկ նյութեր են վաճառում, որը պետք է լցնել ջրի մեջ, սակայն դուք ինքներդ կարող եք այդպիսի մի լուծույթ պատրաստել` աղի եւ շաքարավազի կամ աղի եւ քացախի խառնուրդով, ինչպես նաեւ կարող եք ջրի մեջ մի քանի կաթիլ ափսեները լվացող հեղուկ լցնել:

Շատ ծաղիկներ ավելի լավ են պահպանվում մութ եւ զով տեղում, ուստի հոգացեք, որպեսզի ապահովված լինեն այդ պայմանները: