Իվետա Մուկուչյանը՝ սիրո օդերում. երգչուհին նորություն ունի

11:05   15 հուլիսի, 2025

Իվետա Մուկուչյանը նոր երգ եւ տեսահոլովակ է թողարկել: Երգչուհու հայալեզու կատարումն անտարբեր չի թողնի ռոմանտիկներին:

Երգը, որի հիման վրա նկարահանվել է մինիմալիստական տեսահոլովակը, կոչվում է «Օդերով». այն հանդարտ, լիրիկական ստեղծագործություն է, որը միեւնույն ժամանակ, պարունակում է դիսկո ռիթմեր:

Երգի խոսքերի հեղինակը Իվետա Մուկուչյանն է, երաժշտությունը հեղինակել է A. Chilla-ն, որը նաեւ կատարել է գործիքավորումը:

Տեսահոլովակը նկարահանել է Աղավնի Մանուկյանը:



© NEWS.am STYLE