14:05 16 հուլիսի, 2025Երգչուհի Բրյունետը նոր երգ ու տեսահոլովակ է թողարկել։ «Ամպերից մաքուր» լիրիկական ու հուզիչ երգը ներկայացվել է նույնքան զգացմունքային, պարզ, բայց տպավորիչ տեսահոլովակով։
Երգի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է հենց ինքը՝ Բրյունետը։ Գործիքավորումը կատարել է Արթուր Արմենին։
Տեսահոլովակը, որում ամբողջությամբ սպիտակ հագնված երգչուհին իր երգը կատարում է սեւ ֆոնին՝ բեմի վրա, նկարահանել է Նարան Էդլեեւը։
Բրյունետի նոր աշխատանքը կրկին տպավորել է նրա երկրպագուներին, որոնք մեկնաբանությունների բաժնում արդեն հասցրել են այն համարել երգչուհու կողմից «Հերթական գլուխգործոցը»։