Մարկ Ջեյքոբսը ներկայացրել է աշնանային նոր It-պայուսակը` Cristina

21:21   18 հուլիսի, 2025

Marc Jacobs-ը ընդլայնում է իր աքսեսուարների շարքը՝ թողարկելով Cristina անունով նոր պայուսակ, որն արդեն իսկ համարվում է գալիք աշնանային սեզոնի մեծ նորաձևության հիթ։ Նոր ապրանքի դեբյուտը տեղի է ունեցել Who Is She նոր արշավի շրջանակներում, որը շեշտը դնում է աքսեսուարի ոճային դիզայնի և բազմակողմանիության վրա, հաղորդում է WWD-ն։

сумк1.jpg (95 KB)

Cristina պայուսակը հարգանքի տուրք է Marc by Marc Jacobs արխիվային հավաքածուին և համատեղում է ապրանքանիշի ամբողջական գեղագիտությունը մտածված ֆունկցիոնալության հետ։ Հատուկ շեշտը դրվում է ճանաչելի մանրուքի՝ «հավաքված» հյուսվածքի վրա, որը մոդելին հաղորդում է խաղային և հանգիստ ուրվագիծ։

Հավցաքածուն ներառում է երեք տարբերակ.

Cristina Satchel — $450
Cristina Small Satchel — $350
Cristina Tote — $395

сумк2.jpg (32 KB)

Պայուսակները հասանելի են սեզոնի թրենդային գույներով՝ մուգ սալորի, դասական սև և նրբագեղ փղոսկրագույն։ Յուրաքանչյուր տարբերակ զարդարված է Marc Jacobs-ի ֆիրմային պարագաներով և հարմարեցված է տարբեր ոճերի համար՝ սկսած առօրյա տեսքից մինչև ավելի նրբագեղ կերպար։

Նորաձև դիզայնի, գործնականության և ճանաչելի ապրանքանիշի տարրերի համադրությամբ՝ Cristina-ն արդեն համարվում է այս աշնան «IT-bag» տիտղոսի նոր հավակնորդը։



© NEWS.am STYLE