Սպասելով վարձույթին. Կաննի կինոփառատոնի 2025 թվականի հաղթող ֆիլմերը

13:28   20 հուլիսի, 2025

Չնայած Կաննի կինոփառատոնն արդեն ավարտվել է, պրեմիերաների և թողարկումների սպասման մեջ, ահա Կաննի գլխավոր հաղթողների համառոտ ակնարկը, որոնք արժե դիտել։

IMG_7251.jpeg (60 KB)

«Պարզ պատահար»։ Արտադրություն՝ Իրան։ Ռեժիսոր՝ Ջաֆար Փանազի։ Ֆիլմը շոշափում է վրեժխնդրության թեման, ինչպես նաև զոհի և տանջողի միջև կապը։ Վրեժխնդրության ծարավը Վահիդին մղում է ծայրահեղ միջոցների, նա անծանոթի ձայնում ճանաչում է նրան, ով իրեն տանջել է բանտում։ Ֆիլմը «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր է։

IMG_7252.jpeg (48 KB)

«Զգացմունքային արժեք»։ Արտադրություն՝ Նորվեգիա։ Ռեժիսոր՝ Յոախիմ Թրիեր։ Ստացել է Գրան պրի։ Նորմն ու Ագնեսը երկու քույրեր են, որոնք մոր կորստից հետո հուսահատորեն կարիք ունեն ընտանիքի զգացողության, որոշում են վերականգնել իրենց հարաբերությունները իրենց սառը հայր-ռեժիսորի հետ, ով ամբողջությամբ խորասուզված է իր աշխատանքի մեջ։ Դրամա՝ ընտանեկան դժվար հարաբերությունների, ստեղծագործականության, ունայնության և ընտանիքում օտարացման մասին։

IMG_7253.jpeg (58 KB)

«Սիրատ»։ Արտադրություն՝ Ֆրանսիա։ Ռեժիսոր՝ Օլիվեր Լաշե։ Ո՞վ չի լսել այն մասին, թե որքան վտանգավոր է աղջիկների համար Մարոկկոյում։ Եկեք նայենք մեր վախերի աչքերին։ Ֆիլմը պատմում է Մարինայի մասին, ով գնացել է Մարոկկոյում մի ռեյվ երեկույթի և այնտեղ անհետացել։ Մարինայի հայրն ու եղբայրը մեկնում են փնտրելու անհետ կորած կնոջը։ Ֆիլմը փառատոնում ստացել է ժյուրիի մրցանակը։

IMG_7254.jpeg (61 KB)

«Ընկնելու ձայնը»։ Արտադրություն՝ Գերմանիա։ Ռեժիսոր՝ Մաշա Շիլինսկի։ Չորս սերունդների կանանց պատմություն, որոնք ապրել են հին կալվածքում։ Նրանցից յուրաքանչյուրի կյանքի պատմությունների միջոցով գրական, գրեթե պոետիկ ձևով պատմվում է ավելի լայն իմաստով կնոջ պատմություն՝ լի դրամայով, հույսով, երջանկությամբ և ցավով։ Փառատոնի ևս մեկ ժյուրիի մրցանակ։

IMG_7255.jpeg (47 KB)

«Հարություն»։ Արտադրություն՝ Չինաստան։ Ռեժիսոր՝ Բի Գան։ Հինգ մասից բաղկացած թրիլեր, որը կնախագուշակի մի փոքր կինոյի դարաշրջանը՝ հիշեցնելով մեզ, որ կինոյում պատկերները կարող են խոսել իրենք իրենցով և շատ ավելին, քան դիտողը սպասում է։ Ֆանտաստիկ թրիլերն արժանացել է մրցույթի հատուկ մրցանակի։

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE