«Հայերը ավելի խորը ու մեծ պատմություն ունեն օծանելիքի արտադրության մեջ, քան որևէ այլ,առավել ևս եվրոպական, երկիր»  

16:31   20 հուլիսի, 2025

Պուշկինում նորաբաց օծանելիքի թանգարանը կախարդել է իր բույրերով անցորդներին և, իհարկե, մեզ. այսօր կիմանանք ավելին թանգարանի հավաքածուի և տեղում բույրեր ստեղծելու մասին,ամառային բույրերի, բույրը ճիշտ ընտրելու և օգտագործելու մասին և, վերջապես, կխոսենք օծանելիքի արտադրության կարևորության մասին Հայաստանում։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Perfume Museum (@perfumemuseum_)

Թանգարանը կազմված է Սարգիս Ազարյանի՝ վինտաժ օծանելիքների էքսպերտի,հավաքորդի և թանգարանի տնօրենի հավաքածուի հիման վրա։ Սակայն թանգարանի գլխավոր նպատակը ոչ միայն հավաքածուին ծանոթացնելն ու տեղում բույրեր ստեղծելն է,այլ օծանելիքի արտադրությունը խթանելը Հայաստանում։ «Հայերը ավելի խորը ու մեծ պատմություն ունեն օծանելիքի արտադրության մեջ, քան որևէ այլ,առավել ևս եվրոպական, երկիր»։  Եվ խոսքը ոչ միայն սեփական բույրը ստեղծելու մասին է,այլ հայկական օծանելիքի արտադրությամբ զբաղվողների վախի ու կրկնօրինակելու միտման։ Մենք հաճախ մոռանում ենք, որ հայտնի եվրոպական երկրները օծանելիքի արտադրության պատմությանը ներգրավվել են միայն 16-րդ դարում,այնինչ հայկական արտադրանքի ապացույցը հենց թանգարանում է՝ մեր թվարկությունից չորս հազար տարի առաջ ստեղծված օծանելիքի սրվակը՝ հայկական ծագման։

 Սրվակների քանակը «ստիպեց» ստեղծել թանգարան

Այն հարցին,թե որտեղի՞ց եկավ միտքը՝ ստեղծելու օծանելիքի թանգարան, Ազարյանը կատակեց՝ օծանելիքի սրվակների քանակը այլ տարբերակ չէր թողնում,քան օծանելիքի թանգարան-լաբարատորիա ստեղծելը։

Ազարյանը նաև նշեց, որ փոքր թանգարան ստեղծելով՝ երևանյան քաղաքային մշակույթը զարգացնելու նպատակներ էլ ուներ, որը ոչ միայն հետաքրքրում է տեղի բնակիչներին,այլև գրավում է զբոսաշրջիկներին։ 

Դրախտ է թե՛ նոր բույր փնտրողների և թե՛ հին օծանելիքների սիրահարների համար

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Perfume Museum (@perfumemuseum_)

Թանգարանը ունի երկու բաժին՝ առաջինը վինտաժ օծանելիքների բաժինն է՝ որտեղ  կան մի շարք հազվագյուտ նմուշներ,որոնց թվում են «Ellipse» (1972),«Gem» (1985),«Climat» (1967) օծանելիքները. վստահ եմ՝ շատերը կհիշեն «Climat»-ի կամ «Gem»-ի սրվակը մայրիկի կամ տատիկի զարդասեղանից։ Հետաքրքիր է,որ հավաքորդը դրանք առանձնացրեց որպես օծանելիքի արտադրության մեջ գլուխգործոցներ՝ իրենց բաղադրությամբ,որը չեն կարող կրկնել անգամ դրանց արտադրողները. ի դեպ սա գլխավոր սկզբունքն է հավաքորդի՝ ընտրել օծանելիքի ոլորտում բաղադրության գլուխգործոցներ։

Երկրորդ բաժինը բաղկացած է դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներից՝ օծանելիքի սրվակներից,պատմական կոսմետիկ պարագաներից,որոնց մեջ առանձնանում է եգիպտական սուրմաներկի սրվակն ու հայելին՝ արծաթի տափակ շերտակտորը,որը փայեցված էր իրերն արտացոլելու աստիճան։ 

Սենյակի մյուս հատվածը՝ փոքրիկ լաբարատորիան է,որտեղ տեղում կարելի է պատրաստել սեփական բույրը։ Օծանելիք պատրաստելուն այստեղ շատ մեծ պատասխանատվությամբ են վերաբերում. այցելուների հարմարավետությունն ամենակարևորն է, և այս փոքրիկ սենյակը ու այստեղ աշխատող մարդիկ տրամադրում են հաճելի ժամանցին,անմիջական զրույցներին ու օծանելիքի աշխարհ ընկղմվելուն։ Օծանելիքը պատրաստելիս այցելուին տալիս են հարցեր՝ հասկանալու համար նրա հետաքրքրությունները, բնավորության գծերը,նախընտրած բույրերը,որպեսզի արդյունքում ստեղծվի յուրահատուկ բույր՝ «գնորդի մասին»։

Ինչպիսի՞ օծանելիք կրել ամռանը

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Perfume Museum (@perfumemuseum_)

Ըստ Ազարյանի ամռանը խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել ծաղկային,թեթև բույրերին,քանի որ ամռանը բույրերն ավելի ինտենսիվ են դառնում,հետևաբար կա ռիսկ «խեղդվելու» սեփական օծանելիքից։ Իսկ ինչը կապված է ցիտրուսային բույրեր օգտագործելուն,քանի որ դրանք շատերը համարում են «ամառային բույրեր»,Ազարյանը նշեց,որ ցիտրուսային բույրերը ու բաղադրիչները նույն կերպ կարելի է օգտագործել նաև ձմռանը։ Եվ ի վերջո չմոռանանք կարևորը. կրե՛ք այն բույրը, որը ձեզ հարազատ է և դուր է գալիս։

Օծանելիքը ճիշտ ընտրելու, սուրճի և վտանգավոր արտադրանքների մասին

Թանգարանի տնօրենի հետ զրույցում պարզվեց,որ շատերը չգիտեն օծանելիքի ընտրության գլխավոր կանոնը՝ միանգամից չշնչել բույրը, թույլ տալ, որ սպիրտի հոտն անցնի,որպեսզի ընկալիչները շարունակեն գործել։ Նա նաև բացատրեց սուրճի օգտագործման պատճառը. սուրճի,ինչպես մյուս բույրերի մոլեկուլները մնում են մեր ընկալիչներում, պարզապես սուրճի բույրը ավելի ուժեղ է, ինչի համար էլ այն «մաքրում է» զգայարանները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

 Եվ գլխավոր միֆը կապված է արաբաթուրքական յուղերի և օծանելիքների հետ։ Բանն այն է, որ օծանելիքի բաղադրությունը հատուկ մշակված բանաձև է,որը պիտի ունենա բաղադրիչների հստակ կոնցենտրացիա և չստեղծվի «փոխարինող» բաղադրիչներից,որոնց օգտագործումը խիստ վտանգավոր է։ Այդ դեպքում ինչու՞ են օգտագործվում այդ բաղադրիչները կամ ինչու՞ է խախտվում կոնցենտրացիան. պատասխանը շատ պարզ է՝ ցածր գնի համար։ Սարգիս Ազարյանը խիստ մտահոգված էր այս արտադրանքների տարածվածությամբՄենք չգիտենք,թե դրանք ինչպե՞ս ու ինչի՞ց են պատրաստվում»։

Օծանելիքի թանգարանը հիանալի վայր է հիշելու պատմական բույրերի,իմանալու՝ օծանելիքի ոլորտում հայերի ներդրում ունենալու մասին և ոգեշնչման աղբյուր՝ նոր արտադրանքի համար. լավ օրինակ ստեղծելու մշակութային արժեք մի սենյակի մեջ։

 

Հերմինե Սահակյան

 

 



© NEWS.am STYLE