Page Six-ը պարզել է, թե որ սեքս ակտն էր դուր գալիս Գվինեթ Փելթրոուին Բեն Աֆլեքի հետ հարաբերությունների ընթացքում

13:11   21 հուլիսի, 2025

Page Six-ը բացահայտել է Գվինեթ Փելթրոուի և Բեն Աֆլեքի հարաբերությունների ընթացքում ունեցած սեռական ակտերը։

Հեղինակ Էմի Օդելի առաջիկա «Գվինեթ. Կենսագրություն» գրքում գրված է, որ «Օսկարի» մրցանակակիրն իր անձնական կյանքի մասին այս գաղտնիքը վստահել է դիմահարդար Քևին Օքոյնին: «Դա Գվինեթի անպարկեշտ կողմն էր, որը նրա ընկերները լավ գիտեին, բայց հանրությունը չէր տեսնում», - գրում է Օդելը։ Հեղինակի խոսքով՝ դերասանուհին Օքոյնին ասել է, որ ինքը վայելում է այսպես կոչված «tea-bagg»-ը՝ ժարգոնային տերմին, որը վերաբերում է սեռական ակտին, որի դեպքում ամորձապարկը դրվում է զուգընկերոջ բերանում՝ սեռական հաճույքի համար կամ դեմքին կամ գլխին։

Փելթրոուն և Աֆլեքը հանդիպել են 1997-ից 2000 թվականներին։ Չնայած ակնհայտ սիրավեպին՝ զույգը, գուցե, բաժանվել է անհավատարմության պատճառով։ «Նրանց ֆիզիկական քիմիան չկարողացավ հաղթահարել Աֆլեքի ինքնաոչնչացման հակումները, որոնք կարող էին ներառել նույնիսկ դավաճանություն»,-գրում է Օդելը՝ բացատրելով, որ նրանք սկսել են հանդիպել այն ժամանակ, երբ Աֆլեքը պայքարում էր ալկոհոլիզմի և խաղամոլության դեմ։

Հեղինակը պնդում է, որ Փելթրոուի ընկերները «սկեպտիկորեն էին վերաբերվում» «Գուդ Ուիլ Հանթինգ» ֆիլմի աստղին, քանի որ նա «միշտ չէր փոխադարձում նրա զգացմունքները»։ «Երբեմն թվում էր, թե նա ավելի շատ հետաքրքրված էր իր տանը ընկերների հետ տեսախաղեր խաղալով, քան Գվինեթի հետ ժամանակ անցկացնելով»,-հավելել է Օդելը։



© NEWS.am STYLE