Գիտնականները պարզել են առնանդամի կատարյալ չափսը

00:33   18 նոյեմբերի, 2012

Ինչպես ցույց են տվել Journal of Sexual Medicine-ում հրապարակված նոր հետազոտության արդյունքները, տղամարդկային արժանապտվության չափսն, այնուամենայնիվ, նշանակություն ունի, գրում է TSN կայքը:

Հոգեբան Սթյուարտ Բրոդի ղեկավարությամբ մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են  323 կանանց ինտիմ կյանքի փորձը: Նրանց հարցրել են սեքսուալ նախընտրությունների եւ օրգազմի հասնելու հանգամանքների մասին: Մասնակիցները նաեւ պետք է նշեին ընկերոջ առնանդամի «կատարյալ» չափսը: Ըստ հարցման տվյալների, հեշտոցային օրգազմի հասնելու համար կանանց անհրաժեշտ է, որ ընկերոջ առնանդամի երկարությունը լինի միջինը 14,9 սմ:

Ամսվա մեջ ամենաշատ հեշտոցային օրգազմի հասած կանայք հարաբերության մեջ են եղել ներշնչող չափերի առնանդամ ունեցողների հետ: Գիտնականների կարծիքով ՝ այդպիսի վիճակագրությունը բացատրվում է նրանով, որ առավել երկար առնանդամը գրգռում է միաժամանակ ե՛ւ արգանդի վզիկը, ե՛ւ հեշտոցն ամբողջ երկարությամբ:

Սակայն, ոսկե «14,9»-ի մեջ չմտնող տղամարդիկ կարող են մխիթարվել, քանի որ, ըստ գիտնականների, աշխարհում շատ են կանայք, ում համար չափսն իրականում կարեւոր չէ, քանի որ նրանք գնահատում են ոչ թե հեշտոցային, այլ կլիտորային օրգազմը։



© NEWS.am STYLE