Մասնավոր դետեկտիվը հուշել է, թե ինչպես կարելի է բացահայտել դավաճան ամուսնուն

23:02   29 հուլիսի, 2025

Ժամանակակից խաբեբաները գնալով ավելի ու ավելի բարդ են դառնում, իսկ նրանց զուգընկերները՝ ավելի ու ավելի կասկածամիտ։ Եթե նախկինում օձիքի վրայի շրթներկը բավարար էր ինչ-որ մեկին բացահայտելու համար, ապա այսօր պետք է ուսումնասիրել անձնական նամակագրությունը և փնտրել... նենգ էմոջիներ։

ARF մասնավոր հետաքննիչների գործակալության մասնավոր դետեկտիվ Փոլ Ջոնսը The Sun-ին ասել է, որ WhatsApp-ի և Snapchat-ի մեսենջերներում նույնիսկ ամենաանմեղ թվացող խորհրդանիշները կարող են մատնել անհավատարիմ զուգընկերոջը։ Նրա խոսքով՝ հատկապես զգույշ պետք է լինել, եթե նույն անձի հետ նամակագրության մեջ պարբերաբար հայտնվում են կրուասանի և ամրոցի նման էմոջիներ։

«Առաջին հայացքից դրանք անվնաս են թվում, բայց հաճախ դրանց հետևում թաքնված իմաստ կա։ Օրինակ՝ կրուասանը կարող է նշանակել «հանդիպենք նախաճաշին», իսկ ծրարը՝ «գրիր, երբ ազատ լինես», - բացատրում է դետեկտիվը։

Եթե նման էմոջիները մի քանի անգամ են պատահում, դա կարող է պատահականություն լինել։ Բայց երբ դրանք պարբերաբար և հատկապես գիշերն են հայտնվում, սա մտահոգիչ նշան է։



© NEWS.am STYLE