«Կառլո Պոնտին ոչ միայն ամուսին էր մորս համար, այլեւ փոխարինել է նրա հորը». Սոֆի Լորենի որդին մանրամասներ է պատմել

20:19   30 հուլիսի, 2025

Լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենի որդին՝ ռեժիսոր Էդոարդո Պոնտին, The Times-ին տված հարցազրույցում խոսել է մոր և նրա ամուսնու՝ Կառլո Պոնտիի բարդ, բայց խորը հարաբերությունների մասին: Պրոդյուսերը սկսել է սիրահետել 15-ամյա Սոֆիին, երբ 37 տարեկան էր, և, ըստ Էդոարդոյի, դարձել է ոչ միայն նրա սիրեկանը, այլև փոխարինել է նրա հորը։

IMG_7559.jpeg (76 KB)

«Ռոմանտիկ սիրուց և գրավչությունից բացի, նա նրան տվել է անվտանգության, կայունության զգացում՝ մի բան, որը նրան միշտ պակասել է»,-խոստովանել է 52-ամյա Էդոարդոն։

Սոֆի Լորենը, որն այժմ 90 տարեկան է, մեծացել է Նեապոլի արվարձանում՝ առանց հոր: Դեռահաս տարիքում նա մոր հետ տեղափոխվել է Հռոմ՝ հույս ունենալով գտնել իր կենսաբանական հորը և ստանալ նրա աջակցությունը, բայց նա հրաժարվել է ճանաչել դստերը: Շուտով նրա մայրը վերադարձել է տուն, և 16-ամյա Սոֆին մնացել է մայրաքաղաքում՝ միայնակ՝ կարիերա կառուցելու համար։

IMG_7560.jpeg (74 KB)

«Պատկերացրեք այսօր 16-ամյա մի աղջկա, որը մորն ասում է. «Դու գնա, իսկ ես այստեղ մենակ կմնամ»։ Դա անհնար է։ Բայց մայրս միշտ այդպիսին էր։ Նրա էկրանային յուրաքանչյուր կերպար իր սեփական տրավմատիկ փորձից է»,-նշել է Էդոարդոն։

IMG_7561.jpeg (124 KB)

Կառլո Պոնտին կարևոր դեր է խաղացել երիտասարդ դերասանուհու կարիերայում։ Հենց նա է նրան տվել առաջին գլխավոր դերերը և դարձել նրա խորհրդատուն կինոյում։ Իր «Երեկ, այսօր, վաղը» հուշագրություններում Սոֆին իր ապագա ամուսնուն նկարագրում է որպես մի անձնավորություն, որը սկզբից դարձել է իր համար կարևոր դեմք.

«Նա ամուսնացած էր, և մենք պետք է զգույշ լինեինք։ Բայց հետագայում մեր կապվածությունը վերածվեց սիրո։ Նա ինձ խորհուրդներ տվեց, աջակցեց՝ սա շատ կարևոր է, երբ նոր ես սկսում։ Նրա ներկայության մեջ կար հայրական ինչ-որ բան։ Ես երբեք չեմ ճանաչել իմ իրական հորը, բայց Կառլոյի կողքին լինելով՝ ես աջակցություն և խաղաղություն էի զգում»,-գրել է դերասանուհին։

IMG_7562.jpeg (117 KB)

Նրանց հարաբերությունները սկսվել են 1950 թվականին, երբ Պոնտին դեռ պաշտոնապես ամուսնացած էր։ Սոֆիի հետ ամուսնանալու համար նա պետք է անվավեր ճանաչվեր Մեքսիկայում, որից հետո զույգը ամուսնացավ լիազորագրով։ Սակայն Իտալիայում նրանց միությունը սպառնում էր հանգեցնել երկամուսնության և համատեղ կյանքի մեղադրանքների, ուստի 1962 թվականին նրանք չեղյալ հայտարարեցին ամուսնությունը։

Հանգուցալուծումը եկավ միայն մի քանի տարի անց. ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա, ստացավ քաղաքացիություն, իսկ 1966 թվականին Սոֆին և Կառլոն պաշտոնապես ամուսնացան։ Նրանք միասին ապրեցին մինչև Պոնտիի մահը՝ 2007 թվականին։

Զույգն ունեցավ երկու որդի՝ դիրիժոր Կառլո Պոնտի կրտսերը և ռեժիսոր Էդոարդո Պոնտին։ «Անծանոթների միջև» ֆիլմում, որը Էդոարդոյի դեբյուտային աշխատանքն էր, Սոֆին ինքը խաղացել է գլխավոր դերը։

IMG_7563.jpeg (127 KB)

Այսօր դերասանուհին ապրում է Ժնևում, բայց կապ է պահպանում իր երեխաների և թոռների հետ։ Նրա խոսքով՝ ընտանիքը ուրախության հիմնական աղբյուրն է։ Չնայած իր տարիքին, նա շարունակում է աշխատել. նա հնչունավորել է Pixar-ի «Մեքենաներ 2» ֆիլմի հերոսուհուն և նկարահանվել կարճամետրաժ նախագծերում։

Սոֆի Լորենը 20-րդ դարի մեծագույն դերասանուհիներից մեկն է, «Օսկար» մրցանակի դափնեկիր «Երկու կին» (1960) դրամայի համար, որտեղ նա խաղացել է պատերազմի սարսափներից մազապուրծ եղած մոր դերը։



© NEWS.am STYLE