10:19 1 օգոստոսի, 2025Լեգենդար դերասան Էնթոնի Հոփքինսը անսպասելիորեն վերադարձել է իր պաշտամունքային Հաննիբալ Լեկտերի կերպարին, և պատճառը բավականին անսպասելի էր. Քիմ Քարդաշյանի նոր գեղեցկության միջոցը։
View this post on Instagram
Ռեալիթի շոուների աստղը վերջերս ներկայացրել է «Ultimate Face Wrap»-ը՝ իր SKIMS շարքի դեմքի դիմակ, որը անմիջապես վիրուսային է դարձել։ Սոցիալական ցանցերի օգտատերերը միաձայն համեմատել են նոր ապրանքը Հաննիբալ Լեկտերի դնչկալի հետ «Գառնուկների լռությունը» ֆիլմից, որի համար Հոփքինսը 1991 թվականին ստացել է Օսկար։
Դերասանն ինքը ևս անտարբեր չի մնացել։ Իր էջում կարճ տեսանյութում նա հայտնվել է բեժ դիմակով, որը հիշեցնում էր վիրահատությունից հետո դիմակ, և ասել իր ֆիրմային ինտոնացիայով. «Հեյ, Քիմ։ Արդեն 10 տարով ինձ ավելի երիտասարդ եմ զգում։ Ցտեսություն»։ Եվ տեսանյութի վերջում Էնթոնին վախեցնող ձայնով մի կում խմել է՝ հստակ հղում անելով «լոբիով և կիանտիով» հայտնի տեսարանին։ «Շնորհակալություն, Քիմ։ Մի վախեցիր այցելել ընթրիքի», - գրված էր տեսանյութի մակագրության մեջ։
Իհարկե, ինտերնետը պայթել է։
- «Նա ուտելո՞ւ է Քիմին ընթրիքին»
- «Հաննիբալի վերագործարկումը, որը մենք չէինք խնդրում, բայց արժանի էինք»։
- «Հոփքինսը Ինստագրամում լավագույն բանն է, որ պատահել է սոցիալական ցանցերում»։
- «Տասնամյակի ամենակարևոր մշակութային իրադարձությունը»։
Մեկը նույնիսկ գրել է.
- «Նշեք ինձ, երբ Քիմը պատասխանի»։
Ոմանք որոշել են, որ սա պարզապես SKIMS-ի հիանալի PR էր.
— «Լավագույն գովազդը, որի մասին Քիմը կարող է երազել»։