Exclusive. Սուպեր Սաքոն եւ ամերիկահայ հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը՝ NEWS.am STYLE-ի օբյեկտիվում (ֆոտո/վիդեո)

10:05   3 օգոստոսի, 2025

Ամերիկահայ ռեփեր Սուպեր Սաքոյի եւ Հրուշ Աճեմյանի հնարավոր սիրավեպի մասին համացանցում վաղուց էին ակնարկում․ NEWS.am STYLE-ը զույգին ֆիքսել է 7 Visions The Dvin հյուրանոցից դուրս գալիս։ Նրանք ձեռք ձեռքի էին բռնած, իսկ հետո երգչուհի Ջենիֆեր Լոպեսի մի քանի թիմակիցների հետ միասին ուղեւորվեցին ընթրելու։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

ARS_4345.JPG (1.35 MB)

Ըստ մեր տեղեկությունների՝ հենց Հրուշն է կատարելու Ջենիֆեր Լոպեսի դիմահարդարումը նրա համերգի ժամանակ։ Հավելենք, որ ամերիկահայ դիմահարդարը հայտնի է նաեւ Քարդաշյանների հետ իր համագործակցությամբ։ 

ARS_4347.JPG (1.31 MB)

Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգը կայանալու է այսօր՝ օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։ 

ARS_4360.JPG (1.20 MB)

ARS_4367.JPG (1011 KB)

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE