Նա ապրում է Երեւանի համար. գերմանուհի Շեւան Հայաստանի մայրաքաղաքին նվիրված տեսահոլովակ է թողարկել

15:11   3 օգոստոսի, 2025

Հյուրընկալ Հայաստանն իր դռներն է բացել գերմանուհի երգչուհի Շևայի համար, ով   առաջին անգամ երգելու է  հայերեն՝  արտակարգ առոգանությամբ, վանկերի բացառիկ արտասանությամբ, բառերի նուրբ ելևէջներով ներկայացնով մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանի «Երևան» ստեղծագործությունը։

Շատ պետություններ այցելած գերմանուհին սիրո ու հարգանքի բացառիկ վերաբերմունք է տածում  ջերմ Հայաստանում։ Ապրել և ստեղծագործել Հայաստանում՝ սա նրա երազանքներից մեկն է։

Երգչուհու մայրն է սերմանել սեր Հայաստանի հանդեպ, իսկ   20 տարեկանում արդեն  նրանք որոշում են այցելել Հայաստան և  բացահայտել   ու զգալ  հրաշք երկիրը։

Առաջին անգամ, ոչ մի բառ չիմանալով հայերեն, նա որոշում է կայացնում նույնիսկ տեսահոլովակ նկարահանել Երևանի մասին ու ասել երգով, որ  նա « Ապրում է Երևանի  համար»։

Նա քաջություն գտավ իրականություն դարձնելու Ռոբերտ Ամիրխանյանի «Երևան» երգի տեսահոլովակը։

Տեսահոլովակի նկարահանման և իրագործման համար իր մեծ ավանդն ու  նվիրատվությունն  ունի պարոն Ադամ Բարրոն, ում բազում ջանքերի և  հետևողականության արդյունքում էլ ստեղծվեց այս նախագիծը։



© NEWS.am STYLE