Ջենիֆեր Լոպեսը երեւանյան մենահամերգին մոտ 10 «լուք» փոխեց, ստիպեց իր հետ երգել, սեր խոստովանեց Հայաստանին ու հուզվեց Երեւանի ջերմ ընդունելությունից (ֆոտո/վիդեո)

01:44   4 օգոստոսի, 2025

Երեւանում ավարտվեց տարվա ամենասպասված մենահամերգը. բեմում Ջենիֆեր Լոպեսն էր՝ շրջապատված լույսերով, խելահեղ պարողներով եւ ջերմ հանդիսատեսով, որոնց արձագանքն ու անդադար «Ջեյ Լո» աղաղակները ստիպեցին երգչուհուն շոյվել եւ հուզվել:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ջենիֆերը համերգը սկսեց «On the floor» երգով, այնուհետեւ Երեւանին սեր խոստովանեց ջերմ ընդունելության համար: Երգչուհու համերգի առթիվ Հայաստան էին ժամանել նաեւ հարեւան երկրներից երկրպագուներ՝ ընդհանուր առմամբ հանդիսատեսից մոտ 15 հազարը օտարերկրացի էին: Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը լեփ-լեցուն էր, ինչը համերգի վերջում կուտակումներ էր ստեղծել մուտքի մոտ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Երգչուհին զարմացրեց ոչ միայն իր էներգետիկայով, այլեւ անթերի պատրաստվածությամբ: Ամեն մեկ կամ երկու երգից հետո Լոպեսը զգեստափոխվում էր. նա մոտ 10 կերպար ցուցադրեց, որոնք համապատասխանում էին նրա լիրիկական, ռիթմիկ կամ իսպանական տրամադրությանը:

«Մի ստիպեք, որ լաց լինեմ»,-ասաց երգչուհին՝ ի պատասխան երկրպագուների ջերմ արձագանքների:

Համերգի ավարտին Ջեյ Լոն իջավ բեմից եւ ողջունեց առաջնամասում կանգնած երկրպագուներին, որոնցից շատերն այսօր հավատարիմ կմնան համերգի Up All Night խորագրին՝ արթուն մնալով ամբողջ գիշեր՝ չէ՞ որ էմոցիաներն անսպառ են, իսկ սպասելիքներն արդարացված:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Հավելենք, որ Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգի կազմակերպիչը Doping Space ընկերությունն էր, եւ երգչուհու շքեղ կերպարի մեջ կար նաեւ հայկական ձեռագիր. Երեւանում նրան դիմահարդարել էր ամերիկահայ ոճաբան Հրուշ Աճեմյանը, որը հայտնի է նաեւ Քարդաշյանների հետ իր համագործակցություններով:

Ջենիֆեր Լոպեսը Հայաստան էր ժամանել օգոստոսի 2-ի լուսադեմին: Նրա այցի բոլոր մանրամասները՝ NEWS.am STYLE-ում:

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE