Մայլի Սայրուսը մերկացել է Perfect ամսագրի շապիկի համար

11:24   5 օգոստոսի, 2025

Մայլի Սայրուսը կրկին ցնցում է, և դա անում է գեղեցիկ։ 32-ամյա երգչուհին և դերասանուհին ամբողջությամբ մերկացել է Perfect ամսագրի նոր շապիկի համար՝ հազիվ ծածկելով իրեն ձեռքով և ռազմավարականորեն ընտրված ռակուրսով։

Ամսագրի Instagram-ում հրապարակված լուսանկարում Մայլին նայում է տեսախցիկին՝ ձեռքը կրծքին պահելով։ Աստղի մազերը թափվում են փայլուն ալիքներով, և սա, թերևս, միակ բանն է, որը «հագցնում» է նրան։

майли.jpg (69 KB)

Հարցազրույցում, որի հատվածներն արդեն հայտնվել են առցանց, Սայրուսը խոստովանում է.

«Նույնիսկ եթե ես ոչինչ չեմ հագնում, ես դեռ ուժեղ եմ զգում։ Սա ուժի զգացումն է»։ Սա երգչուհու առաջին համարձակ կերպարը չէ վերջին ժամանակներում. նա վերջերս նկարահանվել է ներքնազգեստով սուպերմոդել Նաոմի Քեմփբելի հետ տեսահոլովակի համար։

майли1.jpg (96 KB)

Perfect-ը կունենա երեք շապիկ Մայլիի հետ, բայց այս մերկ մեկը, անկասկած, ամենապրովոկացիոնն է։ Մեկ այլ տարբերակում երգչուհին ներկայանում է «Մարի Անտուանետ» ֆիլմի շքեղ զգեստով (ռեժիսոր՝ Սոֆիա Կոպոլա), բայց ժամանակակից շեշտադրմամբ՝ ոտքերին սպորտային կոշիկներ և անփույթ կապված փետուրե գլխարկ։

«Հիմա ես կարծես գտնվում եմ ինչ-որ աստվածային հոսքի մեջ՝ իմ և հագուստի միջև կա լիակատար ներդաշնակություն։ Ես չեմ զգում, որ դրանք ինձ են հագնում, ընդհակառակը՝ դրանք իմ մաշկի շարունակությունն են», - կիսվում է Սայրուսը։

майли2.jpg (86 KB)

Երրորդ շապիկը ավելի մտերիմ է ստացվել. Մայլին հավաքել է մազերը գլխին և կեցվածք է ընդունել կապույտ վերնաշապիկով՝ ատլասե ժապավեններով, որն ընդգծում է իր նիհար կազմվածքը։ Նա հիշում է անցյալ տարվա Գրեմմիի արարողությանը իր տպավորիչ տեսքը՝ Բոբ Մաքիի փայլուն հանդերձանքով։ «Նման միջոցառմանը, որտեղ բոլորը նյարդային են, և խաղադրույքները բարձր են, ես գիտեմ, որ այս զգեստը խոսում է իմ փոխարեն՝ նույնիսկ նախքան բերանս բացելը։ Այն աշխատում է որպես իմ բեմական զուգընկեր»։



© NEWS.am STYLE