BLACKPINK-ի Լիզան զարմացնում է երկրպագուներին Deadline համաշխարհային շրջագայության գերնորաձև մատնահարդարումով

16:21   5 օգոստոսի, 2025

BLACKPINK-ի Deadline համաշխարհային շրջագայությունը լիարժեք ընթացքի մեջ է, և իրենց շլացուցիչ ելույթներից բացի, խումբը հիացնում է հանդիսատեսին բազմազան գրավիչ կերպարներով: Լիզան առանձնանում է՝ ցուցադրելով երկու տպավորիչ մատնահարդարում՝ շրջագայության ֆուտուրիստական գեղագիտության ոգով:

лиса.jpg (91 KB)

Գրավիչ եղունգների կերպարների հեղինակը հայտնիների մանտնահարդարման վարպետ Խուան Ալվեարն է: Ամենահիշարժան տարբերակներից մեկի՝ «ոսկե» մատնահարդարման համար նա օգտագործել է Aprés-ի միջին չափի ծայրեր, ոսկե քրոմապատ ծածկույթ և զանգվածեղ դեկորատիվ քարեր:

лиса1.jpg (67 KB)

Փայլուն դիմահարդարման և զարդերի ցրման հետ միասին այս մատնահարդարումը դարձել է երգչուհու բեմական կերպարի իսկական շեշտադրում:

лиса2.jpg (87 KB)

Երկրորդ մատնահադդարումը, որը ոգեշնչված է BLACKPINK խմբի ոճից, արված է սև ֆրանսիական ծայրերով, փայլուն մարգարիտներով և արծաթե քարերով: Այս բազմաշերտ և մանրամասն դիզայնը վաղուց Լիզայի առանձնահատկությունն է:



© NEWS.am STYLE