«120 000 տնավեր ու փախստական դարձած արցախցիների վերադարձի թեման կատակի են տալիս ու անցնում են առաջ». Արա Ղազարյանը՝ Վաշինգտոնում հնչաց հարցի ու Փաշինյանի «կատակի» մասին

12:05   9 օգոստոսի, 2025

Ամերիկաբնակ լրագրող Արա Ղազարյանն անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին՝ մեջբերելով լրագրողներից մեկի կարևորագույն հարցն ու Ալիևի ու Փաշինյանի խուսափողական և անլուրջ պատասխանը:

«Լրագրողն Ալիևին ու Նիկոլին հարցնում ա, արդյոք արցախցիները կկարողանա՞ն վերադառնալ Արցախ: Ալիևը պատասխանում է, որ ինքը Փաշինյանի հետ Թրամփին առաջարկելու ա Նոբելյան մրցանակի: Փաշինյանը հարցը չլսելու ա տալիս… Հետո կատակով հարցնում ա՝ սևագիրը կա՞: Հիմա ստորագրենք:

Ու թեման փակում են…

Ու 120 000 տնավեր ու փախստական դարձած արցախցիների վերադարձի թեման կատակի են տալիս ու անցնում են առաջ:

Ալիևը իր երկրի շահերից բխելով չի պատասխանում հարցին, իսկ մեր փալա՞սը:

Լավ, սենց տակա՞նք»,-«սթորի» բաժնում գրել է Ղազարյանը:

IMG_7999.jpeg (403 KB)



© NEWS.am STYLE