«Մի հատ գերիներին տուն վերադարձրեք, հետո կհասկանանք, թե ինչի դարաշրջան թևակոխեցինք». Անի Քոչար

12:10   9 օգոստոսի, 2025

Լրագրող Անի Քոչարը ինստագրամյան «սթորի» բաժնում գրել է.

«Թե բա խաղաղության դարաշրջան. մի հատ գերիներին տուն վերադարձրեք, հետո կհասկանանք, թե ինչի դարաշրջան թևակոխեցինք»:

Հավելենք, որ համացանցում քննարկվում է Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն ու ստորագրված հռչակագիրը:

Թեմային անդրադարձել են այլ հայտնիներ ևս, այդ թվում՝ Անաիս Սարդարյանն ու Արա Ղազարյանը:

«Մեր երկիրը ներկայացնող մարդը գնացել ա ու Թրամփի հետ բանակցում ա, որ Սյունիքից միջանցք տա, չնայած իրանց շորերը ճղում են, թե մենք ինքնիշխան ենք… Թրա՞մփն ա մեզ պաշտպանելու. ինձ, ուղղակի, հետաքրքիր ա ձեր կարծիքը. Թրա՞մփը, ով երդվում էր, որ Ուկրաինայում պատերազմն իր ընտրվելու մյուս օրը կանգնելու ա, մինչդեռ 100 հազարավոր զոհեր են ամեն օր լինում: Էդ նույն Թրամփը, հա՞: Մենք Թրամփին պե՞տք ենք լինելու: Կամ ո՞նց կարելի ա միջանցք տալ, որը աշխարհից կտրում ա մեզ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան միացնում և ավելի հզորացնում: Լավ, մենք մե՞ր համար ենք մտածում, թե՞ իրանց»,-իր խոսքում նշել է դերասանուհի Անաիս Սարդարյանը:

Ամերիկաբնակ լրագրող Արա Ղազարյանը մեջբերել է լրագրողներից մեկի կարևորագույն հարցն ու Ալիևի ու Փաշինյանի խուսափողական և անլուրջ պատասխանը:

«Լրագրողն Ալիևին ու Նիկոլին հարցնում ա, արդյոք արցախցիները կկարողանա՞ն վերադառնալ Արցախ: Ալիևը պատասխանում է, որ ինքը Փաշինյանի հետ Թրամփին առաջարկելու ա Նոբելյան մրցանակի: Փաշինյանը հարցը չլսելու ա տալիս… Հետո կատակով հարցնում ա՝ սևագիրը կա՞: Հիմա ստորագրենք:

Ու թեման փակում են…

Ու 120 000 տնավեր ու փախստական դարձած արցախցիների վերադարձի թեման կատակի են տալիս ու անցնում են առաջ:

Ալիևը իր երկրի շահերից բխելով չի պատասխանում հարցին, իսկ մեր փալա՞սը:

Լավ, սենց տակա՞նք»,-«սթորի» բաժնում գրել է Ղազարյանը:



© NEWS.am STYLE