Տղամարդկանց հոբբիներ, որոնք կանայք անդիմադրելի են համարում

21:34   11 օգոստոսի, 2025

Տղամարդիկ, ուշադրություն՝ եթե դուք սիրում եք ընթերցեր, կարող եք ակամա անդիմադրելի դառնալ ձեր կնոջ համար: Նոր ուսումնասիրությունը, որը բուռն քննարկումներ է առաջացրել առցանց հարթակում, ապացուցել է, որ ընթերցանությունը տղամարդկանց ամենագրավիչ հոբբին է։

Date Psychology-ի կողմից անցկացված ուսումնասիրության համար կանանց խնդրել են գնահատել տղամարդկանց 74 հոբբի՝ յուրաքանչյուրը նշելով որպես «գրավիչ» կամ «անգրավիչ»: Արդյունքները զարմանալի էին. ընթերցանությունը գլխավորել է ցուցակը՝ 98.2% կողմ ձայներով։

Առաջին 5-ի մեջ են եղել նաև օտար լեզուներ սովորելը, երաժշտական գործիքներ նվագելը, խոհարարությունը և ատաղձագործությունը: Պարզվում է, որ կանայք գնահատում են բազմակողմանի և կիրթ տղամարդկանց, ովքեր գիտեն ստեղծագործել և զարգանալ։

Ստեղծագործության հետ կապված հոբբիները՝ նկարչությունը, գրելը, լուսանկարչությունը, նույնպես բարձր գնահատականներ են ստացել՝ ընդգծելով, որ ստեղծագործականությունը մնում է կանանց ուշադրության համար հզոր մագնիս։

Միևնույն ժամանակ, առցանց գործունեությունը ամենաանհրապույրներից է համարցել. Որպես այդպիսին են նշվել նաև առցանց վեճերը և պոռնո դիտելը: Կրիպտոարժույթը, կոմիքսները և կոսփլեյը նույնպես չեն արժանացել կանանց մեծամասնության հավանությանը։

Նույնքան հետաքրքիր է, որ գիշերային երեկույթները, ալկոհոլը և մարիխուանա ծխելը նույնպես գրավչության հակառակ կողմում են եղել։

Մեկ տարի առաջ՝ առաջին անգամ հրապարակված արդյունքների շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են Reddit ֆորումներում։ Ուսումնասիրության երկրպագուները շեշտում են, որ «ամենագրավիչ հոբբիները ակտիվ, ստեղծագործական և մտավոր գործունեությունն են, մինչդեռ ամենաքիչ գրավիչը՝ իրականությունից փախուստը»։



© NEWS.am STYLE