14:13 10 փետրվարի, 2014Այն, ինչի մասին երկար տարիներ խոսում էին, վերջապես պաշտոնապես հաստատվեց: Հոլիվուդն իր գեղեցկուհիներին «ներկում է» «թվային վիրահատությունների» օգնությամբ: Ամերիկյան կինոստուդիան digital surgery հատուկ տեխնիկա է օգտագործում, որն օգնում է դերասաններին էկրանի վրա ավելի նիհար եւ բարձրահասակ երեւալ, քան կյանքում են: Ըստ Daily Mail-ի, այդ տեխնիկան Photoshop ծրագրի կինեմատոգրաֆիական տարբերակն է, որը կիրառվել է ֆիլմերում եւ հեռուստաշոուներում:
Բրիթնի Սփիրս

Համակարգչի օգնությամբ կինեմատոգրաֆիտները փոխում են անեւ դերասանների մարմնի գծերը, վերացնում կնճիռներն ու թերությունները:
Նման տեխնիկայի գոյության մասին լրագրողներն իմացել են, երբ տեսել են Բրիթնի Սփիրսի՝ Լաս Վեգասում կայացած շոուի մասին ֆիլմը, որտեղ երկու երեխաների 32-ամյա մայրն ավելի լավ տեսք ուներ, քան կյանքում եւ իր իրական հասակից 7.5 սմ ավելի բարձրահասակ էր:

Lola Visual Effects ընկերությունը, որը մասնակցել է «Ուոլ Սթրիթի գայլը» եւ «Ուոլթեր Միթի գաղտնի կյանքը» ֆիլմերի ստեղծմանը, օգտագործում է այս տեխնիկան: Այս մասին հրատարակչությունը գրում է՝ հղում կատարելով պրոդյուսերներից մեկին, ով հաստատել է այս տեղեկությունը: Նշված տեխնիկան «ծուռ հայելու» նման է աշխատում՝ բարակեցնելով եւ երկարացնելով կերպարը:
Լրագրողական հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ ավստրալական բլոգերներից մեկը նշել է, որ 23-ամյա դերասանուհի Մարգո Ռոբբին «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի տեսարաններից մեկում, որտեղ ոտքով հրում է ամուսնուն, «անիրական երկար ոտքեր» ունի: