«Միսս Երևանը»՝ Vogue India-ի շապիկին. ինչո՞ւ ԷմմանուԷլլա Գրիգորյանը դադար վերցրեց հաղթանակից հետո, ինչպե՞ս է համատեղում մայրությունն ու պոդիումը

10:30   16 օգոստոսի, 2025

NEWS.am STYLE-ի տաղավարում մոդել, «Միսս Երևան 2021»-ի հաղթող և «Հայաստանի գեղեցկուհի 2019»-ը մրցույթի վիցե տիտղոսակիր ԷմմանուԷլլա Գրիգորյանն է. նա, սակայն, միայնակ չէ: Մեր տաղավարին ու տեսախցիկներին միանգամից հարմարվեց նաև նրա դուստրը՝ Կիրան:

Դստեր ծնունդն անսպասելի էր․ հղիության մասին լուրը ԷմմանուԷլլան իմացավ հաղթանակից շատ չանցած, և ստիպված եղավ հրաժարվել մի շարք հեղինակավոր մրցույթներին մասնակցությունից, քանի որ այդ շրջանում գեղեցկության մրցույթների կանոններն այլ էին։ Սակայն ԷմմանուԷլլան չի զղջում․ նա այսօր իր առօրյան ակտիվորեն կիսում է դստեր հետ, բայց շարունակում է մասնակցել տարբեր ցուցադրույթյունների և նկարահանումների։ 

Մոդելային կարիերայից մինչև գեղեցկության մրցույթներ, անձնական կյանք ու մայրություն՝ այս ամենի մասին մոդելը պատմել է NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում։

Լրագրող՝ Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE