10:30 17 օգոստոսի, 2025NEWS.am STYLE-ի նոր հարցազրույցի համարձակ հյուրը չի վախենում խոստովանել, որ կյանքում մի շարք թեթև «գողություններ» է արել՝ մանկության անպարտաճանաչ պահերից մինչև ներկայիս ծաղիկների հանդեպ ունեցած մեղմ սերը։ Սուտ չի խոսում, բայց իրականությունը հաճախ ներկայացնում է գեղարվեստական շնչով՝ մի փոքր վերափոխված, մի փոքր գունազարդված։ Երբեմն հիվանդանում է «հարմար պահին»։
Սերը նրա համար ընտրություն է, ոչ պարտավորություն։ Մոտ մարդկանց զուգընկերները դուրս են սահմանից։
Նա չի հավատում «տանը մնացած» կանանց միֆին։ Ավելի ճիշտ՝ նա չի հավատում սահմանափակող բնորոշումներին։ Այս հարցազրույցը ինքնության հանդեպ ազնիվ, հումորով, բայց նաև մտքի խորությամբ համեմված ճանապարհորդություն է։