12:51 18 օգոստոսի, 2025Հայաստանի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շարունակում է համագործակցությունը PUMA բրենդի հետ՝ հանդիսանալով բրենդի պաշտոնական ամբասադորը Հայաստանում: Այս անգամ Ալեքսանյանը մասնակցել է PUMA-ի նոր ֆոտոշարքին, որտեղ ներկայացված են բրենդի նոր հավաքածուները և ընդգծված է սպորտային ոճը:

Արթուր Ալեքսանյանը բազմիցս նշել է, որ հաճույքով է համագործակցում PUMA-ի հետ, քանի որ բրենդը ոգեշնչում է ակտիվ կենսակերպին և սպորտային արժեքներին հավատարիմ մնալու գաղափարին:
Նոր ֆոտոշարքը նպատակ ունի ցույց տալու, թե ինչպես կարող է սպորտային ոճը միաձուլվել յուրահատուկ ոճի և անհատականության հետ՝ ստեղծելով ոճային և հարմարավետ տեսք:

FreeStyle Group ընկերությունը, հանդիսանալով PUMA ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, շարունակում է զարգացնել սպորտային մշակույթը և խրախուսել մարդկանց ակտիվ ապրելակերպ վարել, իսկ Արթուր Ալեքսանյանի հետ համագործակցությունը ևս մեկ կարևոր քայլ է այդ ուղղությամբ:





