17:00 18 օգոստոսի, 2025Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը և Ադամ Բարրոն ընկերների հետ ներկայացնում են Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված վոկալ երաժշտության երեկո:
Սեպտեմբերի 5-ը կլինի երաժշտական պատմական օր մեր հայրենակիցների համար. տեղի կունենա մեծ գալա համերգ, որի ընթացքում գյումրեցի մեծագույն գրող Ավետիք Իսահակյանի խոսքերը կներկայացվեն հայ կոմպոզիտորների կողմից գրված հատընտիր ստեղծագործություններով:
Վարպետի 150-ամյակին նվիրված անակնկալներով լեցուն մշակութային երեկոն կբացահայտի մեր տաղանդաշատ օպերային արտիստներին, որոնք երգերը կկատարեն իրենց մեկնաբանությամբ: