14:05 21 օգոստոսի, 2025Նաոմի Քեմփբելը կրկին հիշեցրել է, թե ինչու է նա մնում նորաձևության գլխավոր խորհրդանիշներից մեկը. 55-ամյա սուպերմոդելը ցույց է տվել, թե ինչպես է պահպանում իր կազմվածքը։
Բրազիլիա կատարած ուղևորության ժամանակ Նաոմին կիսվել է ինտենսիվ մարզման կադրերով, որոնցում մկանների խթանման համար էլկտրական կոստյում է կրում (EMS): Այս մեթոդը ուժեղացնում է վարժությունների ազդեցությունը թույլ էլեկտրական ազդակների շնորհիվ՝ ստիպելով մկաններին ավելի ակտիվ կծկվել: Instagram-ի Stories-ում հրապարակված տեսանյութում մոդելը վարժություններ է կատարում ռեֆորմերի՝ հատուկ պիլատեսի սարքի վրա։

Նաոմին արդեն մեկ անգամ չէ, որ կիսվել է իր ֆիթնես ռեժիմով. նա նախկինում հրապարակել էր Դուբայի էլիտար մարզասրահում յոգայի դասերի տեսանյութեր, որոնք ամսական արժեն 300 ֆունտ (400 դոլար):
Սպորտից բացի, Քեմփբելը շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը: Հուլիսին նա նկարահանվեց Մայլի Սայրուսի «Every Girl You’ve Ever Loved» սինգլի տեսահոլովակում․ երգը Something Beautiful ալբոմից է: Հոլովակում Նաոմին զգայական տողեր է ասում «իդեալական կնոջ» մասին, նախքան Մայլիի կողքին սև ներքնազգեստով հայտնվելը։

«Այնքան հպարտ եմ այս հզոր պահի մասնակիցը լինելու համաև»,-տեսանյութը մակագրել է նա։ «Քո ձայնը, քո սիրտը, քո տեսլականը, ամեն ինչ փայլում է։ Շնորհակալություն, Մայլի»։
Մոդելը նաև կրկին մամուլում հայտնվեց սաուդյան պրոդյուսեր Մոհամմեդ Ալ Թուրքիի հետ իր ընկերության համար։ Չնայած լուրերին, Նաոմին նրան անվանում է «ընտրյալ ընտանիք» և ընդգծում, որ իրենք ջերմ բարեկամություն ունեն, ոչ թե սիրավեպ։