11:19 22 օգոստոսի, 2025Կազանում մեկնարկել է «Նոր ալիք 2025»՝ երիտասարդ կատարողների մրցույթը: Երեկ՝ օգոստոսի 21-ին, տեղի է ունեցել մրցույթի բացման արարողությունը, որի ընթացքում բոլոր 13 մասնակիցները, այդ թվում Հայաստանը ներկայացնող Սուրեն Պողոսյանը, քայլել են կարմիր գորգով: Սուրենը կիսվել է արարողության լուսանկարներով:
Հավելենք, որ մրցութային օրերն են՝ օգոստոսի 22-ը, 23-ը և 24-ը:


Ավելի վաղ, NEWS.am STYLE-ի հետ զրույցում անդրադառնալով իր մրցութային երգերին, Սուրենը նշել էր. «Երգերն արդեն ընտրված են, բայց դեռ չեմ կարող մանրամասն խոսել բոլորի շուրջ: Միայն կասեմ, որ մրցութային առաջին օրը երգելու եմ հայտնի ռուսական երգի «քավր» տարբերակ, որը երգում է հայազգի կատարող, երկրորդ և երրորդ օրերին ներկայացնելու եմ իմ ռեպերտուարից բոլորովին նոր երգեր՝ գրված հատուկ «Նոր ալիքի» համար: Դրանցից մեկից փոքրիկ հրապարակում արդեն արել եմ, կոչվում է «Ընկեր իմ». երգի հեղինակը Էվա Ոսկանյանն է: Հաջորդ երգը կոչվում է Bang-Bang, այն անգլալեզու է, հեղինակները շվեդ երգահաններ են»:


Երգիչը հավելել էր, որ փորձել են այնպես անել, որ 3 ելույթներն էլ միմյանցից տարբերվեն՝ և ոճային առումով, և տրամադրության. «Որովհետեև կարծում եմ՝ արտիստի համար շատ կարևոր է բազնապրոֆիլ լինելը»,-նշել էր նա:
