Ալեքսեյ Վորոբյովն առաջին անգամ կարմիր գորգին հայտնվել է կնոջ հետ

20:05   22 օգոստոսի, 2025

Դերասան և երգիչ Ալեքսեյ Վորոբյովն առաջին անգամ կարմիր գորգով քայլել է կնոջ՝ աշխարհահռչակ օպերային երգչուհի, Թաթարստանի վաստակավոր արտիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Աիդա Գարիֆուլինայի հետ, հաղորդում է Lenta.ru-ն: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Звездач» տելեգրամյան ալիքում:

Զույգը միասին է հայտնվել Կազանում կայացած «Նոր ալիք» փառատոնի բացմանը: Արտիստները երկուսն էլ հագել էին ջինսեր, սպիտակ մարզաշապիկներ և կաշվե բաճկոններ: Նշվում է, որ նրանք լրագրողների հետ չեն զրուցել:

Ավելի վաղ Վորոբյովին և Գարիֆուլինային նկատել էին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՍՄՏՖ) շրջանակներում անցկացված փակ միջոցառման ժամանակ, որտեղ երգիչը հանդես է եկել որպես գլխավոր կատարող:

Զույգի հարսանիքի մասին հայտնի էր դարձել մայիսին։ 

Լուսանկարը՝ Միխաիլ Ֆրոլով



© NEWS.am STYLE