«Էմիլին Փարիզում» սերիալի ռեժիսորի օգնականը մահացել է Վենետիկում Netflix-ի հայտնի սերիալի հինգերորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ

13:06   23 օգոստոսի, 2025

«Էմիլին Փարիզում» սերիալի ռեժիսորի օգնական Դիեգո Բորելան մահացել է Վենետիկում՝ Netflix-ի հայտնի սերիալի նկարահանումների ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը։

47-ամյա Դիեգոն, ըստ լուրերի, ուշաթափվել է անձնակազմի առջև՝ հինգերորդ եթերաշրջանի վերջին տեսարանները նկարահանելուն նախապատրաստվելիս։

La Repubblica-ի փոխանցմամբ՝ բժիշկները շտապել են պատմական «Հոթել Դանիելի», սակայն չեն կարողացել փրկել նրան։

Untitled-14.png (1.07 MB)

Բորելան հայտնի վենետիկցի մասնագետ էր, որը վերապատրաստվել էր Հռոմում, Լոնդոնում և Նյու Յորքում։

Նա նաև հմուտ գրող էր, հրատարակում էր հեքիաթներ և մանկական պատմվածքներ։

Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ «Էմիլին Փարիզում» ֆիլմի նկարահանումները դադարեցվել են Բորելայի մահից հետո։

Նախատեսվում էր, որ նկարահանումները կավարտվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում։



© NEWS.am STYLE