15:30 23 օգոստոսի, 2025America's Got Talent մրցույթի նկարահանումներին կոլումբիացի դերասանուհի Սոֆիա Վերգարան փայլել է հայկական ձևով։ Դերասանուհին կրել է YEPREM հայկական բրենդի ականջօղերը։ Այս մասին տեղեկանում ենք բրենդի ինստագրամյան էջից։
Посмотреть эту публикацию в Instagram
Զարդերը գեղեցկուհին համադրել է մարմինն ընդգծող սպիտակ ժանյակավոր զգեստի հետ, որը աչքի է ընկնում պարանոցը շեշտադրող դեկոլտեով։
YEPREM ապրանքանիշը հիմնադրվել է 1964 թվականին լիբանանահայ ընտանիքի կողմից։ Ընկերության պատմությունը սկսվում է այն ոսկե ապարանջանից, որը Վիրնա Չակարդեմյանի հայրը նվեր է ստացել մորից։ Հիմնադրումից 60 տարի անց համաշխարհային աստղերը պատված են Չակարդեմյանների ընտանիքի ադամանդներով։