70-ամյա Դոնատելլա Վերսաչեն անճանաչելի տեսք ունի նոր լուսանկարում

14:05   25 օգոստոսի, 2025

Դոնատելլա Վերսաչեն երկրպագուներին ցույց է տվել իր անճանաչելի նոր տեսքը՝ սոցիալական ցանցերում հրապարակված նոր լուսանկարում։ 

Ինչպես գրում է Daily Mail-ը, 70-ամյա իտալացի դիզայները տարիների ընթացքում բազմաթիվ ենթադրություններ է առաջացրել իր արտաքինի փոփոխության մասին, չնայած հրապարակայնորեն խոստովանել է, որ բոտոքս է արել։

vdersace.png (1.43 MB)

Ցուցադրելով իր սլացիկ կազմվածքը՝ Դոնատելլան փոթորիկ է առաջացրել սպիտակ փայլուն զգեստով՝ ցուցադրելով նաև իր թարմացված դեմքը։

Նորաձևության մագնատի վերին շուրթը նկատելիորեն ավելի բարակ է թվում, իսկ այտերը՝ պակաս շեշտված, քան նախորդ լուսանկարներում։



© NEWS.am STYLE