Փոփ աստղը քննադատության է ենթարկվել առնանդամի ձև ունեցող բեմի դիզայնի պատճառով

19:22   25 օգոստոսի, 2025

Բենսոն Բունի «American Heart» շրջագայությունը շատ հիշարժան է սկսվել ուրբաթ երեկոյան, բայց ոչ այն պատճառներով, որոնք երգիչը ակնկալում էր, հաղորդում է Daily Mail-ը։

«American Idol» մրցույթի 23-ամյա նախկին մասնակիցը մեկնարկել է իր շրջագայությունը Մինեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքի Xcel Energy Center-ում, որտեղ նրա բարդ բեմական դեկորն արագորեն դարձել է սոցիալական ցանցերի քննարկման թեման։

Untitled-16.png (756 KB)

Երբ Բունը քայլել է էր հարթակով, երկրպագուները չէին կարող չնկատել դրա ապշեցուցիչ նմանությունը գոտկատեղից ներքև գտնվող ինչ-որ բանի։

«Ըհըմ։ Ինչո՞ւ այն այսպիսի ձև ունի»,-անկեղծորեն հարցրել է մի երկրպագու։

«Դուք բոլորդ մտածում եք այն մասին, ինչ ե՞ս եմ մտածում»,- միջամտել է մեկ այլ օգտատեր։

Մյուսները ենթադրել են, որ դիզայնի ընտրությունը կարող է դիտավորյալ լինել։

Բունը, ով հաճախ է կրում շատ նեղ և փայլուն հագուստ, խոստովանել է, որ իրեն ոգեշնչել են 70-ականների և 80-ականների փոփ աստղերը, ինչպիսիք են Ֆրեդի Մերկուրին և Էլթոն Ջոնը:

Լուսանկարը՝ Daniel Cole - 11.abr.2025/Reuters



© NEWS.am STYLE