11:50 26 օգոստոսի, 2025Քիմ Քարդաշյանի 12-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, կիրակի երեկոյան Հռոմում շքեղ ընթրիքի ժամանակ ապացուցել է, որ ինքը նույնքան նորաձև է, որքան իր մայրը, գրում է Daily Mail-ը։

Skims-ի հիմնադրի ավագ դուստրը Pierluigi ռեստորանից դուրս գալիս ցուցադրել է իր գրավիչ կապույտ մազերը՝ երկար փնջերով։

Նա հագել էր ծալքավոր կիսաշրջազգեստ, յուրօրինակ օձիքով սև վերնաշապիկ և ամբողջացրել համադրությունը սթիմ-փանկ կոշիկներով ու սրտաձև պայուսակով։
Ավելի վաղ Քիմն իր կրտսեր երեխաներին, ինչպես նաև քրոջ՝ Քլոեի երեխաներին, տարել էր Մեքսիկայի Կաբո Սան Լուկաս քաղաք՝ շքեղ հանգստի։